close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԻՆ-ը զգոնության և զգուշավորության կոչ է անում

Հասարակություն

5 Մարտի 2020, 17:44
 ԱԻՆ-ը զգոնության և զգուշավորության կոչ է անում

Հարավ-արևմուտքից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում մարտի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, որի արդյունքում, այդ օրերին օդի միջին օրական ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր կլինի 8-10 աստիճանով՝ հասնելով մինչև 24 աստիճանի. հայտնում է Yerkir.am-ը:

ԱԻ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, հատկապես, գարնանային և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հավաքված աղբն ու չոր խոտը չայրել առանց հսկողության: Կանոնների խախտումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների:

Համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի՝ «Արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Արգելվում է նաև կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում» (հոդված 21):

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica