close
Եղանակը Երևանում
8 Հուլիսի 2020
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Հլս 2020
USD1485.12
GBP1605.43
EUR1546.92
RUB16.72
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Գիշերը ոստիկանները ներխուժել են «Վստրեչի ապերի» տուն

Իրավունք

5 Մարտի 2020, 14:05
 ՈՒՂԻՂ. Գիշերը ոստիկանները ներխուժել են «Վստրեչի ապերի» տուն

Երեկ երեկոյան իրավապահները մտել են «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի հեղինակություն Արամ Վարդանյանի տուն՝ խուզարկության նպատալով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ իրավապահների մոտ օրինական խուզարկություն թույլտվության փաստաթուղթ չի եղել և վերջիններս տակնուվրա են արել Արամ Վարդանյանի տունը։

Իրավիճակի մանրամասներին անդրադարձել է Արամ Վարդանյանի փաստաբան  Լուսինե Սահակյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով. 

«Այսօր, գիշերը ժամը 02.40-ի սահմաններում, ոստիկանության հարյուրավոր աշխատակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում Արամ Վարդանյանին և նրա հարազատներին պատկանող Արցախի փողոցի 17 հասցեում գտնվող տների վրա։

Ոստիկանության հարյուրավոր աշխատակիցներ շրջափակել են նշված հասցեում գտնվող բազմաթիվ տները, ապօրինի, առանց թույլտվության, ոչինչ չբացատրելով, որևէ փաստաթուղթ չներկայացնելով, կոտրելով դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, ներխուժել են նշված տները, որի ընթացքում նաև կատարել հափշտակություն։

Անգամ տանը մանկահասակ երեխայի առկայությունը չի կանգնեցրել ոստիկաններին շարունակել զենքի օգտագործմամբ ապօրինությունները, որի հետևանքով երեխայի առողջությանը պատճառվել լուրջ վնաս»:

Իրադարձությունների առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ. 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica