close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+17°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախագահն ու ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ

5 Մարտի 2020, 11:21
 Նախագահն ու ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:

Նախագահն իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում, մասնավորապես, նշել է. «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»:

Նշենք նաև, որ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

ՀՖՖ պաշտոնական ֆեյսբուքյան էջում տարածված շնորհավորանական ուղերձում ասվում է.  «Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։ Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին՝ Վենետիկում:

Կոչ՝ Գանատահայութեան
25 Մայիսի 2020, 16:23 Կոչ՝ Գանատահայութեան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica