close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մերձավոր Արևելքում հակաթուրքական առանցք է ձևավորվել. արևելագետ

Աշխարհ

3 Մարտի 2020, 17:37
 Մերձավոր Արևելքում հակաթուրքական առանցք է ձևավորվել. արևելագետ

Դա պարզապես Էրդողանին զայրացնելու փորձ չէ, այլ ազդանշան Անկարային, որ Թուրքիայի հակառակորդները կարող են միավորվել. ըստ yerkir.am-ի՝ «Վզգլյադ» թերթի հետ զրույցում ասել է ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պրոֆեսոր Միխայիլ Ռոշչինը՝ անդրադառնալով Սիրիայի և ֆելդմարշալ Հաֆթարի լիբիական կառավարության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:

«Դամասկոսում Լիբիայի դեսպանատան բացումը, անշուշտ, նշանակալի իրադարձություն է: Այն ցույց է տալիս, որ մարշալ Հաֆթարին աջակցություն է ցուցաբերվում ոչ միայն սիրիական կառավարության, այլ նաև, հավանաբար, Ռուսաստանի կողմից՝ որպես Սիրիայի դաշնակցի: Կարելի է խոսել Մերձավոր արևելքում, Իդլիբում մարտերի ֆոնին, հակաթուրքական կոալիցիայի ձևավորման մասին»,- նշել է արևելագետը:

Ըստ նրա՝ մինչ օրս Թուրքիան Լիբիայում սահմանափակվում էր ռազմական հրահանգիչների փոքրիկ ջոկատ ուղարկելով, սակայն եթե Էրդողանը զորք ուղարկի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆաիզ Սարաջին օգնության, Թուրքիան ստիպված կլինի երկու ճակատով պատերազմել: «Իսկ պատմությունից գիտենք, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,- ասել է Ռոշչինը՝ հիշեցնելով, որ Թուրքիան Տրիպոլիի պաշտպանության համար սիրիացի ապստամբների էր ուղարկել, դրանից հետո, բնականաբար, Սիրիայի կառավարությունը որոշեց աջակցել նրանց, ովքեր մարտնչում են սիրիացի ապստամբների դեմ՝ Հաֆթարին:

Բացի դրանից՝ Դամասկոսում Լիբիայի դեսպանատան բացումը կարելի է գնահատել նաև որպես ֆելդմարշալ Հաֆթարի կառավարության միջազգային ճանաչման սկիզբ: Ռոշչինի կարծիքով՝ այդ միտումը հետզհետե թափ կառնի:

«Հաֆթարի միջազգային ճանաչումն օբյեկտիվ քայլ է. նայեք Լիբիայի քարտեզը, և պարզ կդառնա, որ երկրի մեծ մասը վերահսկում են նրա ուժերը: Սարաջի իշխանության տակ են մի քանի կղզյակներ՝ մայրաքաղաք Տրիպոլին, Միսուրատա նավահանգիստը և այլն: Դրանք Լիբիայի համար կենսական կարևորություն ունեն, սակայն փոքր մասն են կազմում»,- եզրափակել է Ռոշչինը:

Կիրակի Դամասկոսը հուշագիր է ստորագրել Թոբրուկում տեղակայված լիբիական իշխանությունների պատվիրակության հետ: Փաստաթղթում մասնավորապես ասվում է երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ երեքշաբթի Դամասկոսում տեղի կունենա լիբիական դեսպանատան վերաբացման արարողությունը: Այն դադարեցրել էր աշխատանքը 2012-ին:

2018-ի դեկտեմբերին՝ 6-ամյա ընդմիջումից հետո, Դամասկոսում գործունեությունն է վերսկսել ԱՄԷ դեսպանատունը, նաև վերաբացվել է Բահրեյնի դեսպանատունը: 2011-ից սկսված սիրիական հակամարտության ընթացքում իր դեսպանատները երկրում փակել է ավելի քան 30 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան ու ԵՄ-ն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica