close
Եղանակը Երևանում
17 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուս նշանակում է՝ ոչ մի ձեռքսեղմում. Արգելա Մերկելը «մերժվել է»

Աշխարհ

3 Մարտի 2020, 14:42
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուս նշանակում է՝ ոչ մի ձեռքսեղմում. Արգելա Մերկելը «մերժվել է»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր՝ մարտի 3-ին, Գերմանիայում միգրացիայի թեմայով հանդիպման ժամանակ փորձել է սեղմել ներքին գործերի նախարար Հորսթ Սիհոֆֆերի ձեռքը, սակայն «մերժում է ստացել»՝ երկրում կորոնավիրուսով վարակակիրների թվի պատճառով. հայտնում է Yerkir.am-ը՝ նշելով, որ կարճ տեսանյութը հրապարակվել է EuroNews-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Նշվում է՝ «մերժման պատճառը» ողջ աշխարհում տարածում գտած COVID-19-ն է՝ կորոնավիրուսը, քանի որ այն բացի հազից ու փռշտոցից կարող է փոխանցվել նաև ձեռքսեղմման միջոցով: 

Այս պահին Գերմանիայում 157 կորոնավիրուսակիր կա:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica