close
Եղանակը Երևանում
30 Մայիսի 2020
+23°
+27°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովը հնարավոր է Իրանում անցկացվի. Ռոհանին առաջարկ է ներկայացրել Պուտինին

Տարածաշրջան

3 Մարտի 2020, 14:03
 Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովը հնարավոր է Իրանում անցկացվի. Ռոհանին առաջարկ է ներկայացրել Պուտինին

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի հարցով հաջորդ գագաթնաժողովն անցկացնել  Իրանի Իսլամական Հանրապետությունում. գրում է ՏԱՍՍ-ը՝ այսօր՝ մարտի 3-ին, Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչյովի հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Զալալիի խոսքերին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

«Մի քանի օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել նախագահներ Ռոհանիի եւ Պուտինի միջեւ: Հեռախոսազրույցի շրջանակներում նախագահ Ռոհանին հրավիրել է նախագահ Պուտինին... որպեսզի Աստանայի ձեւաչափի շրջանակներում հաջորդ գագաթնաժողովը անցկացվի Իրանում»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ նա նաև ընդգծել է, որ Աստանայի ձեւաչափի հաջողությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ մասնակիցները «պետք է հավատարիմ լինեն դրան ու շարունակեն համագործակցությունը դրա շրջանակներում»:

Իր խոսքում դեսպանը նաև անդրադարձել է Ռուսաստանի և Իրանի համագործակցության առանձնահատուկ դերը ահաբեկչության դեմ պայքարում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica