close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխանությունը պատրաստ չէ կորոնավիրուսի դեմ պայքարին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

3 Մարտի 2020, 09:15
 Իշխանությունը պատրաստ չէ կորոնավիրուսի դեմ պայքարին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։

Հասկացանք` զինվորների ներսուդուրս, հարազատների այցելություն արգելել են, բայց կորոնավիրուսն օդակաթիլային վիրուս է. ի՞նչ է արվում սպայական կազմին, սպասարկող անձնակազմին պաշտպանելու համար։ Աստված մի արասցե, վիրուսը բանակ մտնի։ Բոլոր նորմալ երկրներում գործում է խիստ մշակված պլան` օպերատիվ շտաբներում»,- ասաց ԱՆ աշխատակիցը:

Ձեւավորվե՞լ է օպերատիվ շտաբ՝ հարցրինք Արսեն Թորոսյանին։ «Օպերատիվ շտաբ ասելով՝ ի՞նչ եք պատկերացնում` շենք կամ սենյա՞կ։ Շտաբը գործող մարդկանց խումբ է, որ ամեն օր հավաքվում են մեր նախարարությունում եւ որոշում` ինչ պետք է արվի այդ շրջանակներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica