close
Եղանակը Երևանում
2 Հունիսի 2020
+25°
+27°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Հնս 2020
USD1482.49
GBP1606.25
EUR1539.28
RUB17.02
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսը չի խանգարի Արցախի քարոզարշավին. «Փաստ»

Մամուլի տեսություն

3 Մարտի 2020, 09:14
 Կորոնավիրուսը չի խանգարի Արցախի քարոզարշավին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, ինչը հասարակության մոտ առաջացրել է որոշակի տագնապային իրավիճակ. ներկայումս իշխանությունների կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ համաճարակային իրավիճակից խուսափելու համար եւ ընթացքը վերահսկելի դարձնելու ուղղությամբ։ 

Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցման մասին տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Արցախում նույնպես ուժեղացված միջոցառումներ են իրականացվում: 

Այստեղ եւս խնդրահարույց է վիրուսի ի հայտ գալու հանգամանքը, քանի որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քարոզարշավի ժամանակահատված է, զանգվածային միջոցառումներ ու հանդիպումներ են իրականացվում, որոնք վիրուսի հնարավոր տարածման առումով լրացուցիչ խնդիրներ ու լարվածություն են առաջացնում: 

«Փաստ» թերթի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն, այնուամենայնիվ, չեն հետաձգվի, սակայն ընտրություններին մասնակից ուժերն ու թեկնածուները ազգաբնակչության հետ հանդիպումների դեպքում խնդիրներ են ունենալու մարդկանց մասնակցության առումով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica