close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Basturma, baby. «SAVEUR»-ի անդրադարձը՝ հայկական բաստուրմային ու դրա պատրաստման եղանակին

Հասարակություն

2 Մարտի 2020, 17:40
 Basturma, baby. «SAVEUR»-ի անդրադարձը՝ հայկական բաստուրմային ու դրա պատրաստման եղանակին

Մի շարք հոդվածների հեղինակ, լրագրող Բենջամին Քեմփերը «SAVEUR» պարբերականում տպագրված իր հոդվածում անդրադարձել է հայկական բաստուրմայի յուրահատկություններին. հայտնում է Yerkir.am-ը:

Նշենք՝ վերջերս հայտնի հոդվածագիրը ժամանել էր Հայաստան, ինչպես նաև այցելել էր Արցախ՝ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ ճանաչողական այցի շրջանակներում:

Yerkir.am-ը ներկայացնում է լրագրողի հոդվածը մասնակի կրճատումներով. 

«Բաստուրման Հայաստանի համար այն է, ինչ բրեսոլան է Իտալիայի, իսկ սեկինան՝ Իսպանիայի համար. օդով չորացրած տավարի կոպիտ այս միսը, ավելի շատ սթեյքի է նման, բայց ավելի հետաքրքիր: Ի տարբերություն իր պարզ աղած եվրոպական «ընտանիքի անդամների»՝ բաստուրման սխտորից է՝ համեմված կարմիր պղպեղի և սամիթի ճշգրիտ համամասնությամբ:

spiced meat hanging in a fridge

Առհասարակ մսեղենի պատրաստումը բավականին բարդ է, բայց բաստուրման, ի տարբերություն մնացյալի, ապշեցուցիչ հեշտությամբ կարելի է պատրաստել: Բաստուրմա պատրաստելու համար ձեզ հարկավոր չէ մսաղաց, երշիկեղենի արտադրության համար նախատեսված գործիքներ. բաղադրատոմսի ամենադժվար մասը, հավանաբար, սառնարանի մեջ դարակաշարը մաքրելն և «երկշաբաթյա ձգում» անելը: Ժամանակ առ ժամանակ պետք է նաև չորացնել ու միսը կախել:

Բաստուրման ունի երկու ծագման պատմություն, մեկը ռոմանտիկ և մեկը… առավել իրատեսական: Նախկինում պնդում էին, որ ուտեստը հորինել են Կենտրոնական Ասիայի հեծյալները: Մինչև մարտ գնալը, նրանք իրենց սեպերի վրա թարմ տավարի միս էին խրում ու ամրացնում այն իրենց գոտիների տակ: Երբ նրանք ձիով ճամփա էին ընկնում, կենդանու քրտինքը մսին աղիություն էր հաղորդում, մինչդեռ անընդհատ փչող քամին, չորանում էր այն ՝ տալով դրան սպիտակուցներ, որը հարմար էր արագ սպառման համար: (Իհարկե, դեռևս հարց է՝ թե որն է առավել վտանգավոր. պատերազմի գնալը թե ձիու մազով ծածկված միս ուտելը):

Թեև թամբի ու ձիու հետ կապված այս պատմությունը գունագեղ հեքիաթ է առաջացնում, ավելի հավանական է, որ բաստուրման առաջացել է բյուզանդական Կեսարիա Մազաչա քաղաքից (ներկայումս կոչվում է Կայսերի) ներկայիս Թուրքիայում, որտեղ, ասվում է, որ պաստրոնի (աղը մաքրող) հին տեխնիկան կատարելագործվել է հին հայերի կողմից: Փաստորեն, բաստուրմա պատրաստելը միջնադարյան հայերի շրջանում այդքան հանրաճանաչ է եղել, որ որ Բաստուրմաջյանը («բաստուրմա ստեղծող») դարձավ այն ընտանիքի անունը, որն այսօր էլ օգտագործվում է:

basturma hanging in a fridge

Հոդվածում հեղինակն անդրադարձ է կատարում նաև մեր օրերում օգտագործվող բաստուրմայի բաղադրատոմսին ու իր հոդվածում մանրամասն նկարագրում դրա պատրաստման գործընթացը: Նա անգամ բացատրում է, թե ինչպես կարելի է սեփական ձեռքերով պատրաստել «չորանոց»՝ բաստուրման «կախարան հանելու» ու այդպիսով այն չորացնելու համար:

Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica