close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել

Հասարակություն

28 Փետրվարի 2020, 21:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանությունը հրապարակել է Դավիթաշենում հնչած կրակոցների տեսագրությունը և մանրամասներ հայտնել

Ոստիկանության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել փետրվարի 28–ին Երևանում հնչած կրակոցների վերաբերյալ։

Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։

Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։

Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։

Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։

Նախաքննությունը շարունակվում է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica