close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+9°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1496.58
GBP1612.23
EUR1539.43
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանը նույն Սահակաշվիլին է՝ նույն հոգեբանական տիպը. Սատանովսկի

Աշխարհ

28 Փետրվարի 2020, 20:31
 Էրդողանը նույն Սահակաշվիլին է՝ նույն հոգեբանական տիպը. Սատանովսկի

Էրդողանը մի արկածախնդրությունից ընկնում է մյուսի մեջ, քանի որ «նրա տակ շատ բան է խախուտ». ըստ yerkir.am-ի՝ «Պրավդա»-ի հետ զրույցում ասել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:

Ըստ արևելագետի՝ չնայած բարդ տնտեսական ու քաղաքական իրավիճակին, Էրդողանին հարկավոր է սրել իրադրությունը, այդ պատճառով նա՝

-  պատերազմում է Սիրիայում՝ երկու ճակատով՝ քրդերի ու Ասադի դեմ,

- Լիբիայում, որտեղ խաղադրույք է արել ամենաթույլ կողմի վրա, քանի որ թուրքամետ են, ընդ որում՝ նրա դեմ են դուրս եկել նաև Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ֆրանսիան,

- Կիպրոսի հիմնախնդիրը, որը ցանկացած պահի կարող է վերաճել պատերազմի: Այստեղ նրա դեմ է ոչ միայն Հունաստանը, այլև Իսրայելը, Եգիպտոսը, ամբողջ ԵՄ-ն:

Նույնիսկ ամերիկացիներն են ԵՄ-ի կողմից և դեմ՝ Էրդողանին:

Սատանովսկին նշել է, որ թուրքական մամուլը գրում է, թե՝ «մենք Ռուսաստանից վախենալու բան չունենք, 16 պատերազմ ենք նրա դեմ մղել»: «Սակայն այդ պատերազմներն ավարտվել են Թուրքիայի պարտությամբ և տարածքների կորստով: Այդ մասին նրանք չեն գրում»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ թուրքական մամուլն ու սոցցանցերը լի են գրառումներով, թե ռուսների գանգերով երկնաքերներ կսարքեն: Ըստ նրա՝ դա լուրջ սպառնալիք է, և «նորմալ մարդիկ» այս պահին զբոսաշրջության չեն գնա Թուրքիա:

Արևելագետի խոսքով՝ Թուրքիայում «Սահակաշվիլիի նման տաքգլուխներ են», հետևաբար՝ Էրդողանը կարող է հարվածել ռուսաստանյան զորքերին, թեև դժվար թե դա նրան լավ բանի հանգեցնի:

«Երբ Սահակաշվիլին Հարավային Օսիայում հարվածում էր մեր խաղաղապահներին, նույնպես համոզված էր, թե կհաղթի: Գուցե Էրդողանն էլ է համոզված, որ ահա՝ արագ բոլորին կհաղթի: Էրդողանն ազգությամբ լազ է՝ իսլամ դավանող վրացի: Նա նույնպիսի մարդ է, ինչ Սահակաշվիլին՝ զգացմունքների, հոգեբանական տիպի ու այլ առումներով»,- նշել է Սատանովսկին:

Ինչ վերաբերում է  ՆԱՏՕ-ի օգնությանը, որին սպասում է Անկարան, ապա, ըստ արևելագետի, ՆԱՏՕ-ն Էրդողանին չի ուղարկել Իդլիբ, և Էրդողանի համար սիրիացիների, առավել ևս Ռուսաստանի դեմ չի կռվի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica