close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանն ինքն իրեն անկյուն է քշել. Ռուսաստանի հետ պատերազմ կլինի՞

Աշխարհ

28 Փետրվարի 2020, 17:13
 Էրդողանն ինքն իրեն անկյուն է քշել. Ռուսաստանի հետ պատերազմ կլինի՞

Իրադրությունը Սիրիայում կտրուկ սրվել է փետրվարի 27-ին, Սիրիայի և Թուրքիայի միջև լայնամասշտաբ պատերազմի հոտ է գալիս: Դրա մեջ կարող է ներքաշվել նաև Ռուսաստանը. ըստ yerkir.am-ի՝ գրում է Regnum լրատվական գործակալությունը՝ հավելելով, որ «Մայոր և Գեներալ» Telegram-ալիքի վստահելի տվյալներով՝ փետրվարի 27-ին Իդլիբ նահանգում թուրքական զինվորականները մասնակցել են գրոհայինների հարձակողական գործողություններին և զգալի կորուստներ կրել: Հաթայ սահմանամերձ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը տեղեկացրել է, որ  29 թուրք զինվոր է մահացել «Բաշար Ասադի ռեժիմի ավիահարվածի հետևանքով», ևս 36 թուրք զինվոր վիրավոր է: Սակայն «Մայոր և Գեներալ»-ի կարծիքով՝ կորուստների մասին տվյալներն իրականությանը չեն համապատասխանում. զոհվել է ավելի քան 100 թուրք զինվորական՝ այդպիսի թվեր են շրջանառվում թուրքական թվիթերյան աքաունթներում:

Թուրքական իշխանություններն իրենց տարածքում անջատել են Facebook, Instagram, Twitter և YouTube-ը: «Մայոր և Գեներալ»-ը համարում է, որ այդպիսով Անկարան փորձում է  հասարակությունից թաքցնել Սիրիայի տարածքում իր  չմտածված ու ագրեսիվ քաղաքականության հետևանքով առաջացած ծանր կորուստները՝ երկյուղելով չստացված պետական հեղաշրջման իրադարձությունների կրկնությունից:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 27-ին արտակարգ խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են բոլոր նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը:

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը փետրվարի 27-ի երեկոյան հայտարարել է. «Այդ հարձակումից հետո ռեժիմի (Ասադի) բոլոր օբյեկտները համարվում են թշնամական Թուրքիայի Հանրապետության համար: Մենք այդ միջադեպը դիտարկում ենք որպես հարձակում միջազգային հանրության վրա: Վաղը առավոտյան կսկսենք ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցությունների գործընթացը: Թուրքիայի վրա հարձակումը հարձակում է ՆԱՏՕ-ի վրա: Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է աջակցի Թուրքիային»:

Նա նաև հավելել է. «Եթե Ռուսաստանը միջամտի Թուրքիայի զինված ուժերի գործողություններին, Բոսֆորը և Թուրքիայի օդային տարածքը մասնակի կամ ամբողջությամբ կփակվեն»:

Reuters գործակալությունը, բարձրաստիճան թուրք պաշտոնյայի հղումով, հայտնում է, որ Թուրքիան որոշում է կայացրել չխոչընդոտել սիրիացի փախստականների տեղափոխմանը Եվրոպա՝ ցամաքով, թե ծովով: Ակնհայտ է, որ Անկարան փորձում է ճնշում գործադրել Եվրոպայի վրա, որպեսզի նա էլ իր հերթին ճնշում գործադրի Մոսկվայի վրա: Համացանցում արդեն լուսանկար  կա, թե ինչպես են փախստականները փչովի նավակով լողում դեպի Հունաստան:

Չի բացառվում,, որ փետրվարի 28-ին Թուրքիայի խորհրդարանը պատերազմ հայտարարի Սիրիային. հարցը քննարկվելու է փակ նիստում:

Փետրվարի 28-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է. «Փետրվարի 27-ին Բեհուն բնակավայրի շրջանում սիրիական զորքերի հրետակոծության տակ են հայտնվել թուրք զինծառայողներ, որոնք գտնվել են ահաբեկչական ստորաբաժանումների մարտական դիրքերում»: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ «Հայաթ Թահրիր ան Շամ» ահաբեկչական խմբավորումը փորձել է լայն հարձակում իրականացնել սիրիական կառավարական ուժերի նկատմամբ, նաև՝ ընդգծել. «ՌԴ ռազմա-տիեզերական ուժերի ավիացիան Բեհուն բնակավայրի շրջանում չի կիրառվել»:

Ինչո՞ւ է ստեղծվել նման իրավիճակ և ի՞նչ անել:

2020-ի փետրվարին սիրիական Իդլիբում Էրդողանը կիրառում էր «ածելու սայրին խաղալու» մեթոդը, այսինքն՝ կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Անկարան, իրավիճակը սրում է կողմերի համար անցանկալի, նույնիսկ աղետալի ուղղությամբ՝ ենթադրելով, թե մյուս կողմը՝ տվյալ դեպքում Մոսկվան, վերջին պահին ինքնապաշտպանական նպատակներով կընկրկի: Այդ խաղից հմտորեն օգտվողն այն հասցնում է պատերազմի՝ չսկսելով այն: Ով վախենում է, հրաժարվում է պատերազմից, պարտվում է:

Սակայն Ռուսաստանին վախեցնել չի ստացվել. սիրիական կառավարության ռազմական, քաղաքական , դիվանագիտական և տեղեկատվական աջակցությունը շարունակվում է: Ստացվում է՝ Էրդողանն ինքն իրեն անկյունն է քշել, հիմա պիտի սիմետրիկ պատասխան տա, իսկ այն, հավանորեն, կտանի հետագա լարվածության:

Արագ ջախջախել սիրիական բանակը թուրքերին չի հաջողվի՝ չնայած թվային ու տեխնիկական  գերազանցությանը: Ձգձգվող հակամարտությունը լարվածություն և իշխանություններից դժգոհություններ կառաջացնի թուրքական հասարակության շրջանում: Բացի դրանից՝ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ Թուրքիան ագրեսոր երկիր է, զավթիչ: Անկարան սիրիական հողում գտնվելու իրավունք չունի: ՆԱՏՕ-ն էլ ռազմական աջակցություն չի ցուցաբերի սիրիական տարածքում. դաշինքի տեսանկյունից ՝ խոսքը Թուրքիայի տարածքի վրա հարձակման մասին չէ, և կազմակերպության կանոնադրության 5-րդ հոդվածն այս պարագայում կիրառելի չէ: Սիրիական բանակը մարտնչում է իր հողի համար և, բնականաբար, բարոյական առավելություն ունի: Սիրիացի զինվորականները ռազմական հակամարտության ընթացքում բավականին փորձ են կուտակել, ինչը չի կարելի ասել թուրք զինվորականների մասին: Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի պաշտոնական Դամասկոսին, որը ճշգրտումներ կունենա՝ կախված իրավիճակի զարգացումից:

Մոսկվան կարող է «սառեցնել» Անկարայի ագրեսիվությունը նաև հմուտ տեղեկատվական քաղաքականությամբ: Տեղին կլիներ «Ռոստուրիզմ»-ի պաշտոնական  դիմումը ռուսաստանցի տուրօպերատորներին՝  Թուրքիայի փոխարեն հանգստի այլ ուղղություններ որոնել այնտեղ հակառուսական տրամադրությունների, ՌԴ քաղաքացիների առողջությանն ու կյանքին սպառնալիքի առկայության պատճառով: Նույն ոճով կարող է գործել ՌԴ կառավարությունը՝ առաջարկելով թուրքական գյուղատնտեսական ապրանքների այլընտրանք գտնել: Դրանք արգելքներ ու պատժամիջոցներ չեն, պարզապես զգուշացում է Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Ընդ որում՝  Էրդողանն արդեն «ազդանշան» է ստացել Պուտինից: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մարտի 5-ին Ստամբուլում Պուտին-Էրդողան հանդիպում չի լինի, «մարտի 5-ին նախագահ Պուտինն աշխատանքային այլ ծրագրեր ունի»:

Ավելի վաղ Էրդողանը 2 անգամ ասել էր, թե մարտի 5-ին հանդիպելու է ՌԴ նախագահի հետ: Սակայն Ռուսաստանի համար այդ հանդիպումն արդեն իմաստ չունի. պայմանավորվել կարելի է այն կողմի հետ, որն ունակ է պայմանավորվել ու կատարել իր պարտավորությունները: Այս իրավիճակում առաջին քայլը պետք է անի Թուրքիայի  նախագահը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica