close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ Իդլիբում իրավիճակի շուրջ

Քաղաքական

28 Փետրվարի 2020, 17:09
 Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ Իդլիբում իրավիճակի շուրջ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են քննարկել են Իդլիբի անվտանգության գոտում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման հարցը. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը. հայտնում է Yerkir.am-ը:

Լավրովը, մասնավորապես, նշել է. «Այսօր Թուրքիայի Հանրապետության նախագահի խնդրանքով նախագահներ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը եղել է մանրամասն՝ նվիրված անվտանգության գոտու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման կարևորությանը» ու հավելել՝ երկու երկրների առաջանորդները քննարկել են նաև Իդլիբի հարցով շփումների շարունակումն զանազան մակարդակներով:

«Քննարկվել է մոտ ժամանակներս այս կամ այն մակարդակով անհրաժեշտ շփումների անցկացման հարցը: Բառացիորեն 1,5 ժամ առաջ տեղեկացրել են, որ ռուս և թուրք բանակցողները, որոնք երեկ և երեկ չէ առաջին օրն աշխատել են Անկարայում, պայմանավորվել են շարունակել աշխատանքը նաև այսօր»,- հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր՝ սիրիական օդուժի հարվածների պատճառով Թուրքիան Իդլիբում 33 զոհ և 32 վիրավոր ունի:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica