close
Եղանակը Երևանում
26 Նոյեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Նմբ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սամվել Կարապետյանի թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար. Փաշինյան

Հասարակություն

28 Փետրվարի 2020, 14:32
 Սամվել Կարապետյանի թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ. հայտնում է Yerkir.am-ը:

«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:

Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել եւ ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետեւողական աշխատանքը Թուրքիայում եւ Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սամվել Կարապետյանի հարազատներին եւ գործընկերներին ու կիսում նրանց վիշտը»,-ասված է վարչապետի հեռագրում:

Հիշեցնենք՝ երեկ՝ փետրվարի 27-ին, մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երեւանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica