close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին

Իրավունք

28 Փետրվարի 2020, 11:18
 Երևանում պայթեցրել են Մալաթիա-Սեբաստիայի դատախազության դատախազի Mercedes-ի դիմապակին

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 27-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ միջադեպի փաստով։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 12։00-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ Վիգեն Պետրոսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։30-ի սահմաններում Սեբաստիա 37 հասցեի ավտոկայանատեղիում կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի 356 GG 01 համարանիշի ավտոմեքենայի դիմապակին պայթեցրել են։

Ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով որոնում են Սյունիքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Նորայր Հովհաննիսյանին, ով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում Վ. Պետրոսյանի հաղորդման հիման վրա քննվող քրեական գործում ներգրավված է որպես մեղադրյալ։

Կայքի տեղեկություններով՝ Վ. Պետրոսյանն աշխատում է գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ դատախազության դատախազ։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica