close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+11°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսը հասավ Լիտվա ու Նիգերիա

Աշխարհ

28 Փետրվարի 2020, 09:45
 Կորոնավիրուսը հասավ Լիտվա ու Նիգերիա

Կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2788-ի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:

Նշվում է՝ ընդհանուր առմամբ հաստատվել է վիրուսով հիվանդացության 78824 դեպք։ Այս պահին բուժում է ստանում 39919 մարդ, որից 7952-ի վիճակը ծանր է։

Հավելվում է նաև, որ  COVID-2019-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել Լիտվայում։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։ Վարակը նրան է փոխանցվել իտալական Վերոնա քաղաքում:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ Մմևնույն ժամանակ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել նաև Նիգերիայում։ Հիվանդը գտնվում է Լագոս նահանգում:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica