close
Եղանակը Երևանում
4 Հունիսի 2020
+15°
+28°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հնս 2020
USD1482.38
GBP1607.22
EUR1540.89
RUB17.05
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել. Կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

28 Փետրվարի 2020, 09:26
 ԲԴԽ անդամն իր դատավճիռն է գրել. Կդադարեցվի՞ նրա անդամությունը ԲԴԽ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ամիսներ շարունակ գործադրված  քրեական եւ հոգեբանական ճնշումներին, Սահմանադրական դատարանի 7 անդամները, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ղեկավարությամբ, հրաժարվեցին վաղ կենսաթոշակի գնալուց։ Հաջորդ ակտում արդեն սահմանադրական հանրաքվեն է՝ որպես ՍԴ այս կազմից ազատվելու վերջին միջոց։

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի գործողության վերջին օրն էր,  եւ որեւէ դիմում ՍԴ անդամներից չեղավ։ Այդ դատավորներն են՝ Ալվինա Գյուլումյանը, Արայիկ Թունյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Աշոտ Խաչատրյանը եւ Արեւիկ Պետրոսյանը։

Ի տարբերություն ՍԴ-ի, ԲԴԽ անդամները երեկ մի կիսատ որոշում կայացրին դատավոր Արայիկ Մելքումյանի վերաբերյալ, իսկ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը Հատուկ կարծիք գրեց, որն այնքան քաղաքական է, որ կարող է օրինական հիմք հանդիսանալ նրա ԲԴԽ անդամությունը դադարեցնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica