close
Եղանակը Երևանում
29 Մարտի 2020
+8°
+11°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սումգայիթի՝ «պոգրոմների» ու Խոջալուի ՝ «ջարդի» մասին հայտարարություն է արել Հելսինկյան հանձնաժողովի նախագահը

Աշխարհ

27 Փետրվարի 2020, 23:42
 Սումգայիթի՝ «պոգրոմների» ու Խոջալուի ՝ «ջարդի» մասին հայտարարություն է արել Հելսինկյան հանձնաժողովի նախագահը

Սումգայիթի 1988 թվականի պոգրոմները եւ Խոջալուի 1992 թվականի ջարդը ընդգծում են ազգամիջյան ատելության հրեշավոր ներուժը, ինչն ընդունակ է մասնատել մարդկային համայնքները, տրորել մարդկային արժանապատվությունը, ըստ Ամերիկայի ձայնի՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ-ի կառավարության մաս կազմող Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ալսի Հասթինգսը:

«Սումգայիթի 1988 թվականի պոգրոմները եւ Խոջալուի 1992 թվականի ջարդը ընդգծում են ազգամիջյան ատելության հրեշավոր ներուժը, ինչն ընդունակ է մասնատել մարդկային համայնքները, տրորել մարդկային արժանապատվությունը»,- այսպես է սկսվում հայտարարությունը։

Շեշտենք, որ Սումգայիթի իրադարձությունները ներկայացնելիս՝ Հասթինգսը կիրառում է «պոգրոմ» եզրը, ինչն օգտագործվում է քաղաքական իշխանությունների կողմից թույլ տրված ազգային ու կրոնական հենքի վրա իրականացված ջարդերը նկարագրելու համար։

Կոնգրեսականն այնուհետեւ կոչ է անում Երեւանի ու Բաքվի քաղաքական իշխանություններին այս շաբաթ արժանապատվությամբ նշել Սումգայիթի ու Խոջալուի զոհերի հիշատակը, ինչը, նրա խոսքերով, կտա այդ վերքերը բուժելու եւ հարատեւ խաղաղություն հաստատելու համար լավ հնարավորություն։

Սումգայիթի իրադարձությունների մանրամասները ներկայացնելուց հետո, Հելսինկիի հանձնաժողովի նախագահն անդրադառնում է Խոջալուի դեպքերին՝ այն համարելով «այս հակամարտության ընթացքում ամենացավոտ իրադարձությունը»։ Ըստ հայտարարության, առաջ շարժվող հայկական ջոկատների մարտիկները կրակ են բացել հիմնականում ադրբեջանցի քաղաքացիական անձանց ուղղությամբ, երբ վերջիններս փախուստի էին դիմում էին Խոջալուից։

«Չնայած տարբեր հաշվարկներին, հայ զինյալները սպանել են ադրբեջանցի մի քանի հարյուր քաղաքացիների»,- ասված է Հասթինգսի հայտարարության մեջ։

Դիմելով Ներկայացուցիչների պալատի նախագարին՝ Հելսինկիի հանձնաժողովի նախագահն ասում է. «Ես հորդորում եմ Երեւանի ու Բաքվի քաղաքական իշխանություններին նոր էջ բացել այս սարսափելի հակամարտության պատմության մեջ. Եվ դրա համար ամենաճիշտ ձեւը կորսված կյանքերի հիշատակը հարգելն է»։

«Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն ի զորու են ապահովել, որ նմանատիպ վայրագություններ այլեւս չկրկնվեն»,- ասված է Հելսինյան հանձնաժողովի նախագահի հայտարարույթան մեջ, որը նա եզրափակում է հետեւյալ խոսքերով. «Երեւանն ու Բաքուն պիտի դնեն այն հիմքերը, որոնք հետագա սերունդներին կսովորեցնեն ապահով ու բարեկեցիկ համագործակցության կյանքի գինը»։


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica