close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված պետք է չեղարկվի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքը. Զոհրապ Եգանյան

Քաղաքական

27 Փետրվարի 2020, 20:50
 Կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված պետք է չեղարկվի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքը. Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կողմ եմ, որ կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված երկրում արգելվի մասսայական միջոցառումների անցկացումը, կամ դրանց խիստ սահմանափակումը։ Շարունակում եմ կարծել, որ այս վիրուսի տարածումը, նրա հետևանքների մասին պատմությունները խիստ չափազանցված են, ընթանում է շատ ակտիվ ու տարօրինակ միջազգային մեդիաարշավ:

Այնուամենայնիվ, եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը գնացել է Իրանի հետ սահմանը 2 շաբաթով փակելու ճանապարհով, եթե կառավարության նիստին, դրանից հետո պաշտոնյաները խոսում են այդ վարակի վտանգի, կանխարգելման ու հնարավոր բուժման մասին, ԱԳՆ-ն համապատասխան հայտարարություններ է տարածում և կոչ անում մեր քաղաքացներին չայցելել այս կամ այն վայրերը, ապա երկրի ներսում ևս պետք է սահմանվի խիստ ռեժիմ։

Թե ԱՅՈ-ի, թե ՈՉ-ի քարոզող թիմերը չպետք է մարդիկ հավաքեն, պետք է սահմանափակվեն մարզական միջոցառումներն հանդիսատեսների ներկայությունը, պետք է չեղարկվի Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հավաքը։

Տղեք ու աղջիկներ, հակառակ դեպքում նույինիսկ բանակն է սահմանափակում զինծառայողների շփումները զորամասից դուրս, իսկ դուք երկրի ներսում մարդ եք հավաքում ինչ-ինչ քաղաքական նպատակների համար։ Թե ԱՅՈ-ն, թե ՈՉ-ը պետք է օգտվեն բացառապես ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռնած հնարավորություններից ու չգնան մարդկային կուտակումների մեկ վայրում։ Եթե օգտվեք բացառապես ՏՏ տեխնոլոգիաներից, հնարավոր է, որ համաշխարհային մամուլը շատ ուժեղ անդրադարձ կատարի Հայաստանին ու նշի, որ պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժերը օգտվեցին բացառապես նոր տեխնոլոգիաների հնարավորություններից։ Սա էլ որպես բոնուս»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica