close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեմինգուեյը, Պրեսլին, Լենոնը և այլք՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի դոսյեներում

Խճանկար

27 Փետրվարի 2020, 19:24
 Հեմինգուեյը, Պրեսլին, Լենոնը և այլք՝ Հետաքննությունների դաշնային բյուրոյի դոսյեներում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնազերծել է իր արխիվների մի մասը, որից պարզվում է, որ կազմակերպությունը հետևել է սեփական քաղաքացիներին, դոսյեներ կազմել նրանց  մասին, այդ թվում ՝ դերասանների, գրողների, երաժիշտների: Ստորև Yerkir.am-ը ներկայացնում ենք նրանցից մի քանիսի դոսյեներից հատվածներ:

Հենրի Միլեր՝ կեղծ մտավորականների աստղ, համակրում է նացիստներին

Բյուրոն տեղեկություններ է ստացել այն մասին, որ Հենրի Միլերը, որին բնորոշում են որպես գրականության մեջ ուռճացված կերպար, հանդես է եկել Դարտմուտի քոլեջում և ասել է, որ նացիստները նույնպիսի մարդիկ են, ինչ ամերիկացիները, և պայքարում են նույն բանի համար: Տեղեկտվության մեր աղբյուրի համաձայն՝ Միլերը հետևորդներ ունի այդ երկրի կեղծ մտավորականների շրջանում և նացիստներին օրինավոր մարդիկ է համարում, նաև համակրում է կոլաբորացիոնիստներին:

10 մարտի 1945

 

Ջոն Լենոն՝ չափազանց  շատ է «ուռչում», որ հեղափոխական դառնա

Լենոնն ու նրա կինը Միացյալ Նահանգներ ներկայիս այցի ժամանակ Ջերի Ռուբինի հետ մասնակցել են Մայք Դուգլասի հեռուստաշոուին, որը հեռարձակվել է փետրվարի 22-ին Նյու Յորքի «Կոլումբիա» հեռարձակման համակարգի երկրորդ ալիքով: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Լենոնը կարծես արմատական կողմնորոշում ունի, սակայն հեղափոխականի տպավորություն չի թողնում, քանի որ մշտապես թմրանյութերի ազդեցության տակ է:

16 մարտի 1972

 

Բերտոլդ Բրեխտ՝ բավականաչափ կարգապահ չէ, որ խորհրդային գործակալ դառնա

1945-ի մարտի 9-ին գաղտնի իրազեկիչը XXX և XXX  հատուկ գործակալներին հայտնել է, որ Բերտոլդ Բրեխտը՝ Լոս Անջելեսում «Ազատ Գերմանիա» ընկերակցության ականավոր գործիչ, մասնակցել է Բիլի Ուայլդերի երեկույթին՝ Հոլիվուդում: Հավաքի ընթացքում իրազեկիչը լսել է Բրեխտի դիտարկումն այն մասին, որ Օտտո Կացը՝ Մեքսիկայում խորհրդային ենթադրյալ գործակալ, ոչ մի քաղաքական կշիռ չունի: Իրազեկիչը կարծում է, որ դա Բրեխտի անհատապաշտական տրամադրությունների ևս մեկ ապացույց է, որը խոսում է նրա անկարգապահության մասին և Խորհրդային Միության կողմից հավաքագրվելու համար ոչ պիտանի դարձնում նրան:

21 հուլիսի 1945

 

Էլվիս Պրեսլի՝ սպառնալիք ԱՄՆ ազգային անվտանգության համար

Պրեսլին ուղղակի սպառնալիք է Միացյալ Նահանգների անվտանգության համար: Ականատեսների խոսքով՝ համերգի ժամանակ Պրեսլիի գործողություններն ու շարժումները նպատակ ունեն սեռական ցանկություններ արթնացնել լսարանի պատանիների շրջանում: Իրազեկիչներից մեկը Պրեսլիի գործողությունները նկարագրել է որպես «բեմի վրա սեռական ինքնաբավարարում » և «հագուստով հեստապար»:

16 մայիսի 1956

 

Էռնեստ Հեմինգուեյ՝ մեղադրում է Վատիկանին «Ում մահն է գուժում զանգը»-ի անհաջող էկրանավորման մեջ

Հեմինգույեը հրաժարվել է դիտել կինոնկարի սևագիր տարբերակը, թեև ցանկություն է հայտնել կինոընկերության հաշվին գալ Հոլիվուդ և Նյու Յորք՝ ենթադրելով, թե ստուդիայի ղեկավարությունը կփորձի խուսափել իր հետ հանդիպումից: Նա համարում է, որ իրավունք ունի բացեիբաց քննադատելու կինոնկարը, քանի որ վերջին խոսքն իրենն է: Նա շարունակում է սպառնալ, որ կբացահայտի պետդեպարտամենտի «ֆաշիստական ազդեցությունը», հիմնականում մեղադրում է Վատիկանին ու Ֆրանկոյին համակրող որոշ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են «իր գրքի կրտման» համար:

21 սեպտեմբերի 1943

 

Oրսոն Ուելս՝ համակրում է Հիտլերին

Օրսոն Ուելսը, որի կապերը կոմունիստական շրջանակների հետ լավ հայտնի են, և որի հայրենասիրական տրամադրությունները ձգտում են զրոյի, գործողություն է մտմտում Բրազիլիայում: Հայտնի է, որ նա աջակցում է ռուսներին, սակայն պարադոքսալ կերպով համակրում է Հիտլերի տիպի մարդկանց, որոնք ընդունակ են տապալել  գործող կառավարությունները:

21 հունվարի 1942

 

Մառլեն Դիտրիխ՝ իր հմայքները գործի դնելով՝ փորձում է Ժան Գաբենի համար բնակություն թույլտվություն ձեռք բերել

Ժան Գաբենը՝ Ֆրանսիացի կինոդերասան, որը ներկայումս դժվարություններ ունի ԱՄՆ-ում բնակության թույլտվություն ստանալու հարցում, անհանգստացած է, որ Դիտրիխը, որը սիրահարված է Գաբենին, իր հմայնքներն օգտագործում է ընթացակարգի արագացման համար: Լոս Անջելեսի գրասենյակի փաստաթղթերի ուսումնասիրությունը և մտերիմների հետ զրույցը չեն բացահայտել Դիտրիխի հակաամերիկյան որևէ գործունեություն, թեև, ոմանց կարծիքով, նա երբեք չի մոռանա իր գերմանական ծագումը:

22 հունիսի 1942

Թրումեն Կապոտե՝ լուրեր է տարածում, թե Ջոն Քենեդին ողջ է

Մարտի 6-ին և 7-ին երկու ռադիոալիքներ հեռարձակել են հայտարարություն, որը, ենթադրաբար,  գրել է պարոն Կապոտեն: Դրանում ասվում է, թե հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդին դեռ ողջ է՝ կոմայի մեջ է, այդ պատճառով նախկին միսիս Քենեդիի ամուսնությունը միստր Օնասիսի հետ շինծու է:

27 մարտի 1969 

Ըստ «Կոմերսանտ Ուիքենդ»-ի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica