close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով

Արցախ

27 Փետրվարի 2020, 17:48
 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով

Արցախի  նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներին. Yerkir.am-ին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:

Նշվում է՝ զեկույցներով հանդես են եկել խորհրդակցությանը մասնակցող առողջապահության եւ մյուս համապատասխան ոլորտների ղեկավարները:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այս ուղղությամբ բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը եւ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների պատասխանատուներին:

Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկին:

Նախագահն ընդգծել է, որ այս ընտրություններն ունեն չափազանց կարեւոր համապետական նշանակություն եւ, ինչպես բոլոր անցած ընտրությունները, պետք է լինեն ժողովրդավարական, բաց ու թափանցիկ, օրենքի տառին ու ոգուն համապատասխան, անցնեն փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտում: Բոլոր պետական մարմինները իրենց պատասխանատվության շրջանակներում պետք է ապահովեն ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica