close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գարո Փայլանը պահանջել է «գյավուր» բառի համար Էրդողանին նախազգուշացում տալ

Տարածաշրջան

27 Փետրվարի 2020, 15:43
 Գարո Փայլանը պահանջել է «գյավուր» բառի համար Էրդողանին նախազգուշացում տալ

Թուրքիայի խորհրդարանի՝ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը միջնորդություն է ներկայացրել  Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահությանը՝ Էրդողանին «գյավուր» բառի համար նախազգուշացում տալու պահանջով. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Evrensel.net կայքից:

Երեկ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Էրդողանը հայտարարել էր. «Դուք կարող եք այս ազգին ցավեցնել՝ գողանալով գյավուրի (անհավատի) թուրը, բայց երբեք չեք կարող կոտրել պայքարի վճռականությունը»:

Փայլանը նշում է, որ Էրդողանը թիրախավորելով ոչ մուսուլմաններին, թշնամական և խտրական վերաբերմունք է ցուցադրում, իսկ «գյավուր» բառը նվաստացնող, թշնամություն և խտրականություն պարունակող բառ է:

«Անընդունելի է, որ երկրի նախագահն ու կուսակցության ղեկավարը, թիրախավորի նաև քրիստոնեական համայնքը, որի անդամն եմ համարվում նաև ես», - նշում է Փայլանը՝ պահանջելով նախազգուշացում տալ երկրի առաջնորդին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica