close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մոսկվայում կտեղադրվի անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը

Հասարակություն

27 Փետրվարի 2020, 15:31
 Մոսկվայում կտեղադրվի անվանի հետախույզ Գևորգ Վարդանյանի հուշարձանը

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հայտարարություն է տարածել առ այն, որ ծրագրեր կան, ըստ որոնց՝ խորհրդային լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի պատվին հուշարձան կկանգնեցվի. հայտնում է Yerkir.am-ը՝ ՏԱՍՍ-ին հղումով:

Իվանովի խոսքով՝ հուշարձանի տեղադրման մասին փաստաթղթերն այժմ քննարկվում են քաղաքապետարանում, որտեղ գաղափարին դրական են արձագանքել:

Անվանի հետախույզի հուշարձանը նախատեսվում է կանգնեցնել Նոր Մոսկվայում №2070 դպրոցի հարևանությամբ, որ, ւստ որոշ խոսակցությունների, հնարավոր է Գևորգ Վարդանյանի անունով կոչվի: Քանդակը կստեղծի ճարտարապետ Ալեքսանդր Գոլովաչևը: 

Հիշեցնենք՝ Գևորգ Վարդանյանը մահացել է 2012 թվականին հունվարի 10-ին՝ 87 տարեկան հասակում, իսկ վերջերս՝ 2019-ի նոյեմբերի 25-ին մահացել էր նրա կինը՝ հետախույզ Գոհար Վարդանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Մոսկվայում նախատեսված էր տեղադրել լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների սառցե քանդակը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica