close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+20°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական ծառայողները վատ են վերաբերվում հայրենադարձվողներին․ Զարեհ Սինանյան

Քաղաքական

27 Փետրվարի 2020, 14:52
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետական ծառայողները վատ են վերաբերվում հայրենադարձվողներին․ Զարեհ Սինանյան

Իմ կինն էլ պետք է վազվզի մի պատուհանից մյուս պատուհան, մի բյուրոկրատից մյուս բյուրոկրատ՝ ըստ Yerkir.am-ի, ասաց Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ կառավարության նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ ներկայացնելով ՀՀ քաղաքացիություն ստանալու դժվարությունները։

Սինանյանը բացատրեց, որ կնոջ ծնողները ծնվել են Բուլղարիայում, ինքը՝ Միացյալ Նահանգներում և նրա ազգանունն այսօր նույնը չէ, որով ծնվել է։

ՀՀ քաղաքացիություն ստանալու բարդությունները Զարեհ Սինանյանը բացատրեց օրենսդրությամբ ամրագրված արհեստական խոչընդոտներով, որոնք կոռուպցիայի համար նպաստավոր պայմաններ են ստեղծել։ Ասաց, որ սա բավարար չէ, պետական ծառայողներն էլ վատ են վերաբերվում արտասահմանից եկողներին։

«Մարդիկ վատ են վերաբերվում նոր քաղաքացիություն ստանալու ցանկություն ունեցող մարդկանց․․․ դե, մեր բյուրոկրատները, մեր պետական ծառայողները, չգիտե՞ք որ․․․ գաղտնիք է՞ ձեզ համար, այստեղ եք, չէ՞, ապրել, ինձնից շատ ավելի երկար։ Նման խնդիր կա և դա շարունակվում է»,-ասաց նա։

Հարյուրավոր ընտանիքների՝ Ամերիկայում տները վաճառելու և Հայաստան գալու պատրաստակամության մասին նոր իշխանությունների հայտարարություններին անդրադառնալով՝ Սինանյանն ասաց․ «Այո, եկել են, կարող է՝ հարյուրավոր են, կարող է՝ հազարավոր են, բայց մեծ թվով․ մեծ, իհարկե, համեմատական իմաստով, սրանք այն թվերը չեն, որոնց շուրջ ծրագրեր ենք ուզում ստեղծել»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Երկրպագողներ և ատողներ
11 Հուլիսի 2020, 16:32 Երկրպագողներ և ատողներ
Մենախօսութիւններ
11 Հուլիսի 2020, 11:54 Մենախօսութիւններ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica