close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խուճապի պատճառ չունենք. Վրաստանի վարչապետը` կորոնավիրուսի մասին

Տարածաշրջան

27 Փետրվարի 2020, 12:20
 Խուճապի պատճառ չունենք. Վրաստանի վարչապետը` կորոնավիրուսի մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքով՝ Վրաստանում կորոնավիրուսի հետ կապված խուճապի պատճառ չկա. հայտնում է «Ալիք Մեդիան»:

Ինչպես հայտարարել է վարչապետ Գախարիան կառավարության այսօրվա նիստում, իրավիճակը վերահսկվում է համապատասխան գերատեսչությունների կողմից:

«Ինչպես գիտեք, նախօրեին երկրում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Նախ և առաջ ուզում եմ շեշտել, որ խուճապի պատճառ չունենք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և միջգերատեսչական համակարգող խորհուրդը լիարժեք վերահսկում են իրավիճակը»,- ասել է Գախարիան:

Վարչապետը կոչ է արել հետևել Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica