close
Եղանակը Երևանում
7 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի 15 դեպք է գրանցվել. Թրամփը խորհուրդ է տվել հաճախ լվանալ ձեռքներն ու չդիպչել բազրինքերին

Քաղաքական

27 Փետրվարի 2020, 11:26
 ԱՄՆ-ում կորոնավիրուսի 15 դեպք է գրանցվել. Թրամփը խորհուրդ է տվել հաճախ լվանալ ձեռքներն ու չդիպչել բազրինքերին

Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի վարակի 15 դեպք է գրանցվել և մեկ մարդ «բավականաչափ հիվանդ է». այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:

Թրամփը նշել է. «Մեզ մոտ ընդամենը 15 մարդ է հիվանդ ... 15 հիվանդներից, ես նրանց օրիգինալ հիվանդներ եմ անվանում, ութը վերադարձել են տուն, որտեղ կգտնվեն մինչև լիարժեք ապաքինվելը: Մեկը հիվանդանոցում է, հինգն ամբողջովին բուժվել են, ևս մեկը այդքան էլ վատ վիճակում չէ, դե գիտեք, «հիվանդանոցի և տան մեջտեղում» վիճակում… Մեկը շատ հիվանդ է: Հույս ունեմ՝ նա կառողջանա, բայց մնացածը հիանալի վիճակում են»,- պարզաբանել է նա ու ավելացրել,որ յուրաքանչյուր տարի սովորական գրիպից ավելի քան 69 հազար մարդ է մահանում:

Թրամփի պնդմամբ՝ Նահանգները պատրաստ է ընդլայնել նոր կորոնավիրուսի մասշտաբները, ինչպես նաև համապատասխան պատվաստանյութ են մշակում:

Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահն իր խոսքում անդրադարձել է նաև կորոնավիրուսից խուսափելու միջոցներին: Նա խորհուրդ է տվել հաճախ լվանալ ձեռքերը ու հնարավորինս քիչ դիպչել բազրիքներին:

«Դուք, հավանաբար, լսել եք, ինչպես ես եմ հաճախ լսում, որ պետք է լվանալ ձեռքերը և հետևել մաքրությանը: Բազրիքներից բռնվեք միայն անհրաժեշտության դեպքում: Այսինքն՝ կան որոշ կանոններ, որոնք պետք է պահպանել մրսածության դեպքում»,- ասել է նա:

Որպես օրինակ՝ նա անգամ պատմություն է պատմել՝ նշելով, որ ինչպես է մեկ շաբաթ առաջ իրեն մոտեցել մի մարդ, որին վաղուց չէր տեսել:

«Նա գրկեց ինձ, համբուրեց: Ես հարցրի՝ «լա՞վ եք», ասաց՝ «ոչ, սարսափելի մրսածություն ունեմ»: Եվ նա ինձ փաթաթվել ու համբուրում էր: Ես ներողություն խնդրեցի և գնացի ձեռքերս լվանալու»,- դահլիճում հանդիսատեսի ծիծաղի ներքո պատմել է ԱՄՆ նախագահը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը Կոնգրեսից 2.5 միլիարդ դոլար է պահանջել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի ու պատվաստանյութի մշակման նպատակով: Դեմոկրատները Սենատում քննադատել են Թրամփին`ոչ բավարար հայցադիմումների համար և իրենց հերթին առաջարկել են 8.5 միլիարդ դոլար ծախսել այդ նպատակով: Թրամփը շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին` այս կարիքների համար ավելի շատ միջոցներ հատկացնելու պատրաստակամության համար:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica