close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ջնջում է Դավիդ Գարեջիի վրացական հետքերը. վրացիները բողոքի ցույց են կազմակերպել

Տարածաշրջան

27 Փետրվարի 2020, 11:12
 Ադրբեջանը ջնջում է Դավիդ Գարեջիի վրացական հետքերը. վրացիները բողոքի ցույց են կազմակերպել

Վրացի ուղղափառ եկեղեցու հոգևորական Վիտալի Գվինաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանը փոփոխություններ է կատարում վրացական հայտնի Դավիդ Գարեջիի վանական համալիրում. հայտնում է վրացական primetime.ge կայքը:

«Ադրբեջանը սկսել է ջնջել հետքերը և այնտեղ ստեղծել ադրբեջանական ենթակառուցվածք», - հայտարարել է Գվինաշվիլին՝ հրապարակելով մի շարք լուսանկարներ, որոնցում երևում է, որ ադրբեջանցիները աշխատանքներ են տանում վանական համալիրի տարածքում: «Գարեջին վրացական է» - եզրափակեց հոգևորականը:

Երեկ էլ Թբիլիսում Դավիդ Գարեջիի պաշտպանական կոմիտեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա  էր կազմակերպել՝ պահանջով, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն բռնազավթված համալիրի տարածքից. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է վրացական պետական 1tv.ge կայքից:

Ցույցի կազմակերպիչներից և կոմիտեի ղեկավար Նիկոլոզ Մժավանաձեն հայտարարել է, որ Ադրբեջանն արդեն մեկ տարուց ավել է զբաղեցրել է վրացական դիրքերը և արգելափակում է վրաց հոգևորականների մուտքը վանական համալիր:

Ցուցարարները կոչ են անում, որ ադրբեջանցիները ենթարկվեն վրաց վարչապետ Գեորգի Գախարիայի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված համաձայնություններին, որը թույլատրում էր վրացի հոգևորականների անարգել մուտքը հոգևոր սրբատեղիներ: Ցուցարարները պահանջում են ադրբեջանցիներից՝ դուրս բերել զորքերը վրացական հողերից և նամակ են հղել Իլհամ Ալիևին:

Ադրբեջանի նմանատիպ ոճն արդեն վաղուց է մեզ հայտնի. նրանք փորձում են ի լուր աշխարհի ապացուցել, որ համալիրն իբր Ադրբեջանի պատմական ժառանգության մաս է կազմում: Ըստ նրանց՝ վանական համալիրը 6-րդ դարի վանական համալիրը աղվանական մշակույթի հուշարձան է (ադրբեջանական քարոզչություն նույնն է ասում նաև Արցախում գտնվող հայկական ցանկացած հուշարձանների  դեպքում):

Ադրբեջանը Դավիդ Գարեջիի վանական համալիրի նկատմամբ ոտնձգություններ էր թույլ տվել անցյալ տարվա ապրիլ ամսին: Բացի Գարեջիի վանական համալիրից՝ ադրբեջանցիները նաև բռնազավթել են վրացական մի շարք այլ հողեր՝ Բաբաքյար լեռը, «Կարմիրը» կամուրջը, կառուցելով նոր հենակետեր:

Վանական համալիրը բռնազավթելուց հետո վրացի բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ իրենց բողոքն են հայտնել և պարբերաբար ակցիաներ կազմակերպել՝ ի պաշտպանություն վանական համալիրի: Դրան ի պատասխան՝ Ադրբեջանը հայտարարում էր, որ այդ ակցիաներում կան «հայկական հետքեր»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica