close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ»

Մամուլի տեսություն

27 Փետրվարի 2020, 09:17
 «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձեւավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են հետեւյալ սկզբունքով. երկուական անդամ առաջադրում են «այո»-ի ու «ոչ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։ 

Հանձնաժողովների մնացած երեք անդամներին առաջադրում է ընտրատարածքային հանձնաժողովը։ Այսինքն, ստացվում է այնպես, որ «ոչ»-ի կողմնակիցները հանձնաժողովներում 4016 անդամի հարց պետք է լուծեն։ 

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ջանում են հանձնաժողովների կազմավորման «մոբիլիզացիան» առավելագույնս վերցնել իրենց ձեռքը։ 

Հանձնաժողովների ձեւավորման վերջնաժամկետը մարտի 1-ն է, եւ, մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են հնարավորինս «սվոյ» մարդկանցով ապահովելու հանձնաժողովները՝ հատկապես ԸՏՀ-երի կողմից առաջադրվող 3 տեղերի հարցում։

Մյուս կողմից՝ մեզ տեղեկություններ են հասել, որ «ոչ»-ի քարոզչական շտաբին արդեն իսկ մեծ թվով մարդիկ են դիմել՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica