close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի հայերի միությունը «Независимая газета»-յից հերքում է պահանջում՝ հրապարակված կեղծ հոդվածի համար

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 16:47
 Ռուսաստանի հայերի միությունը «Независимая газета»-յից հերքում է պահանջում՝ հրապարակված կեղծ հոդվածի համար

Ռուսաստանի հայերի միությունը նամակով դիմել է ռուսական «Независимая газета» թերթի խմբագրությանը, պահանջով, որ հերքվի թերթում լույս տեսած ադրբեջանցի ոմն հեղինակի հոդվածը այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» վերաբերյալ, որում ակնհայտորեն կեղծվում են պատմական փաստերը. այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է միության ֆեյսբուքյան էջից:

«Սիրելի ընկերներ, ԶԼՄ-ներում հակահայկական տրամադրությունների կանխամտածված սրացման հետ կապված՝  մասնավորապես «Независимая газета»-յի կեղծ՝ «Սումգայիթյան ողբերգություն. ինչից սկսվեց և ինչպես դա եղավ» հոդվածի մասով, ՌՀՄ-ն որոշում է ընդունել 26.02.2020 թ. խմբագրության հասցեին ուղարկել նամակ՝ հերքման պահանջով», - նշվում է հայտարարության մեջ:

Դիմումի մերժման դեպքում ՌՀՄ-ն իրեն իրավունք է վերապահում դիմել դատարան:

Հիշեցնենք, որ նմանատիպ կեղծ հոդվածներով են հանդես եկել նաև gazeta.ru, lenta.re, BBC-ի ռուսական ծառայությունը և այլք: Ավելի վաղ հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանն ու Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես անդրադարձել էին այս կեղծ հոդվածներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica