close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 16:44
 ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթները

ՀՅ Դաշնակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի իր հիմնադրույթները. հայտնում է Yerkir.am-ը:

Մասնավորապես.

  • Արցախյան  հիմնախնդրի  կարգավորման  գործընթացում Արցախի  Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը և վերականգնումը,
  • Արցախի անվտանգության ապահովման եւ իրավական կարգավիճակի հստակեցման նպատակով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի  իրավապայմանագրային ամրագրումը,
  • Սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիների հավասարության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը,
  • Կոռուպցիայի և հովանավորչության դեմ անզիջում պայքարի միջոցով քաղաքացիների լիակատար հավասարության ապահովումը,
  • Պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնման ու ամրապնդման նպատակով՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը,
  • Վերաբնակեցման համակարգված, լայնածավալ ու հետեւողական իրականացումը,
  • Երիտասարդ քաղաքացիների ինքնադրսեւորման լիակատար հնարավորությունների ապահովումը,
  •  Ազգային հարստության՝ բնական պաշարների խելամիտ և օպտիմալ օգտագործման ապահովումը,
  • «Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանական համակարգի կատարելագործումը:

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք համարվում են ամենամրցակցայինը 1991-ից ի վեր երկրորդ հայկական հանրապետությունում տեղի ունեցած քվեարկությունների շարքում:

Արցախում խորհրդարանական առաջին ընտրություններն անց են կացվել 1991թ. դեկտեմբերին՝ մեծամասնական ընտրակարգով: Ապա խորհրդարանական ընտրություններ անց են կացվել 1995-ին, 2000-ին, 2005-ին, 2010-ին և 2015-ին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica