close
Եղանակը Երևանում
28 Մարտի 2020
+15°
+16°Ցերեկ
+6°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մար 2020
USD1498.43
GBP1608.88
EUR1548.22
RUB16.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստության ռեժիմի

Աշխարհ

26 Փետրվարի 2020, 16:31
 Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստության ռեժիմի

Վրաստանում կորոնավիրուսի ներթափանցման ռիսկի աճի հետևանքով երկրի առողջապահության նախարարությունը անցում է համաճարակային պատրաստության ռեժիմի. այս մասին հայտարարություն է տարածել երկրի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ այս շաբաթվա ընթացքում պարզ կդառնա վրացական կառավարության նոր հրամանագրի բովանդակությունը: Փաստաթղթում մանրամասն անդրադարձ կկատարվի նրան, թե ինչպես են հետևելու այն մարդկանց, որոնք Վրաստան են ժամանում են աշխարհի  տարբեր երկրներից:

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում ուժեղացնել վիրուսի տարածման դեմ պայքարի մեխանիզմները:

Հավելվում է նաև, որ նախորդ օրվա ընթացքում 9 հիվանդ էր տեղափոխվել Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց` բժշկական հետազոտություն անցնելու նպատակով: Նրանցից 2-ն Իրանի քաղաքացիներ էին, որտեղ կորոնավիրուսի դեպքեր էին գրանցվել երկրի տարբեր շրջաններում, իսկ 7-ը՝ Վրաստանի քաղաքացիներ, որոնք ժամանել էին Չինաստանից:

Ստուգումներից հետո 5 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից. նրանց մոտ կորոնավիորւս չէր հայտնաբերվել։ 

Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica