close
Եղանակը Երևանում
7 Ապրիլի 2020
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Ապր 2020
USD1501.55
GBP1616.76
EUR1542.38
RUB16.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅ Դաշնակցության 130-ամյակի միջոցառումները մեկնարկել են Արցախից

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 16:08
 ՀՅ Դաշնակցության 130-ամյակի միջոցառումները մեկնարկել են Արցախից

Շուշիի  մշակույթի տանը,    երեկ  երեկոյան,   կայացել է   ՀՅ Դաշնակցության 130-ամյակին նվիրված   հանդիսավոր միջոցառում:

Աշխարհասփյուռ կառույցների ընդգրկմամբ,  հոբելյանական   միջոցառումների  սկիզբն ազդարարող  հանդիսությունը մեկնարկել է Արցախի Հանրապետության պետական օրհներգով   եւ ՀՅԴ-ի քայլերգով:

ՀՅ Դաշնակցության անցած  ուղին, հայ ժողովրդի կյանքում  ու  պետականության կերտման  գործում նրա պատմական  դերակատարությունն արժևորող ելույթներով ու շնորհավորանքի խոսքով  հանդես են եկել՝  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ- Տեր Խաչատուրյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:   

Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով՝  «Մենք  ենք մեր սարերը» երգի-պարի պետական համույթի, անհատ երգիչների կատարմամբ: Ցուցադրվել է նաև ՀՅԴ 130-ամյակին նվիրված փաստավավերագրական ֆիլմ:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի,  Հայ Դատի հանձնախմբերի ու   գրասենյակների և   ՀՅԴ Արցախի կառույցիներկայացուցիչներ, պետական այրեր ու   հրավիրյալներ:

Տեղեկացնենք, որ  ՀՅԴ 130-ամյակին նվիրված միջոցառման  ելույթներն ամբողջությամբ կներկայացնենք  հաջորդիվ:

aparaj.am

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica