close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+27°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

19 զոհ. Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է

Աշխարհ

26 Փետրվարի 2020, 15:58
 19 զոհ. Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է

Սահմանակից Իրանում նոր կորոնավիրուսից մահացածների քանակը այսօր հասել է 19-ի։ Երեկվա դրությամբ մահացածների թիվը 15 էր։ Նոր տվյալները հաղորդել է երկրի առողջապահության նախարարության խոսնակը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա նշել է, որ վարակակիրների թիվը աճել է 44-ով, ևայս պահին նրանց ընդհանուր թիվը 139 է։

Երկիրն արդեն հասցրել է օջախ դառնալ՝ վիրուսի այլ երկրներ տարածման համար։ Փետրվարի 25-ի դրությամբ իրանցի վարակակիրները նոր կորոնավիրուսն իրենց հետ տարել էին 7 երկիր, այդ թվում՝ Լիբանան, Քաթար, Քուվեյթ, Աֆղանստան, Իրաք ու Բահրեյն:

Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica