close
Եղանակը Երևանում
10 Ապրիլի 2020
+5°
+14°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Ապր 2020
USD1493.10
GBP1612.97
EUR1536.59
RUB16.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս ակտը ֆինանսավորող գործարարները ևս դառնում են Նիկոլի հանցակից. Մենուա Հարությունյան

Քաղաքական

26 Փետրվարի 2020, 13:51
 Այս ակտը ֆինանսավորող գործարարները ևս դառնում են Նիկոլի հանցակից. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամի գործունեությանն ու դրան փոխանցվող դրամական միջոցներին, ինչպես նաև «Այո» քարոզարշավին նվիրաբերված գումարին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Երբ գործարարների մեծ մասը վախից կամ հետև մտնելու համար փող են մուծվում Նիկոլի տիկնոջ հիմնադրամին մի տեղ հասկանում եմ, բայց երբ գործարարները փող են մուծվում Նիկոլի կուսակցությանը սա արդեն ցույց է տալիս, որ Նիկոլը , երբ ասում էր , որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել ու բիզնեսմենները չեն զբաղվելու քաղաքականությամբ դարձյալ խաբել է մեր ժողովրդին...

Փաստացի չլինելով Նիկոլի կուսակցության անդամ, Նիկոլի «Այո»-ին փող մուծվող գործարարները ֆինանսավորում են Նիկոլի քաղաքական քայլերը՝ դրանով իսկ զբաղվելով քաղաքականությամբ ու պատասխանատվություն կրելով Նիկոլի քաղաքական գործունեության համար և քանզի այս հանրաքվե կոչեցյալը հակասահմանադրական, հակաիրավական ակտ է, այս ակտը ֆինանսավորող գործարարները ևս դառնում են Նիկոլի հանցակից ընկերներ ու ապագայում կստանան իրենց արժանի պատիժը...

Նաև փաստենք, որ նախկինում հարստացած գործարարները հիմա անուղղակի Նիկոլի կուսակացության անդամներ են դարձել ու պատրաստ են կատարել Նիկոլի բոլոր ցանկությունները և, ի դեպ, Նիկոլը էլ չի ուզում հասկանալ, թե իրեն մուծվող գործարարները ինչպե՞ս են հարստացել, թե՞ արդեն էլ իրեն հետաքրքիր չի....
Բան չկա, հետո կպարզենք՝ ով ինչպես ա հարստացել ու առանց բացառության ...

Իմ խաբված ժողովուրդ...

Հարստացեք ու հարստացրեք Նիկոլին ու իր ագահ , պարգևավճարների մեծ սիրահար թայֆային սիրելի գործարարներ, ավելի ճիշտ՝ սիրելի մեծապատիվ մուրացկաններ...»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ՝ փետրվարի 25-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica