close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+10°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գրիգոր Հայրապետյանն ազատման դիմում է գրել. Քաղավիացիայում սպասվում են նաև այլ փոփոխություններ

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 12:32
 Գրիգոր Հայրապետյանն ազատման դիմում է գրել. Քաղավիացիայում սպասվում են նաև այլ փոփոխություններ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է՝  ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել. հայտնում է Yerkir.am-ը:՝

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. 

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Թռիչքային գործունեության վարչության պետ Գրիգոր Հայրապետյանը ազատման դիմում է ներկայացրել:

Ելնելով ս.թ. փետրվարի 3-7-ը տեղի ունեցած ԵՄ մասնագետների ստուգումների արդյունքներից՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում սպասվում են մի շարք փոփոխություններ: Հնարավոր շահերի բախումից խուսափելու համար՝ համատեղ որոշում է կայացվել, համաձայն որի Գրիգոր Հայրապետյանը ցանկանում է զբաղվել միայն օդաչուական գործով: Այսուհետ՝ պրն Հայրապետյանը ծավալելու է միմիայն թռիչքային գործունեություն: Միևնույն ժամանակ նշում ենք, որ պրն. Հայրապետյանը խորհրդատվական ձևաչափով համագործակցելու է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ, մասնավորապես իր խորհուրդներով, մասնագիտական փորձով և առաջարկներով շարունակելու է մնալ Կոմիտեի մի մասնիկը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին շնորհակալություն է հայտնում Գրիգոր Հայրապետյանին` 2015 թվականից ի վեր ծավալած գործունեության համար»:

Հիշեցնենք՝ Գրիգոր Հայրապետյանը քաղավիացիայի ոլորտում է աշխատում 1973 թվականից, և վերջին տարիներին, 2015-ից սկսած՝ երկրի թիվ մեկ բորտի հրամանատարն էր՝ ապահովելով Սերժ Սարգսյանի, ապա նաև՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգ թռիչքները տարբեր երկրներ:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica