close
Եղանակը Երևանում
6 Ապրիլի 2020
+8°
+13°Ցերեկ
+8°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2715-ի

Աշխարհ

26 Փետրվարի 2020, 09:48
 Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2715-ի

Չինաստանում անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից առաջացած թոքաբորբից մահվան 52 դեպք. գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ նշելով, որ վարակի պատճառով զոհերի ընդհանուր թիվը հասել է 2715-ի. հայտնում է Yerkir.am-ը:

Չինաստանի առողջապահական հարցերով պետական կոմիտեի տվյալներով՝  երկրում վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 78 հազարը, ավելի քան 29 հազար մարդ բուժվել ու դուրս է գրվել հիվանդանոցներից:

Հիշեցնենք՝ Չինաստանի սահմաններից դուրս իրավիճակն առավել սուր է 3 երկրում՝ Իտալիայում, Հարավային Կորեայում և Իրանում։

Վերջին տվյալներով՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • Խուսափե´լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե´լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • Տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ,
  • Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե´լ բժշկի` նշելով վերջին 14 օրվա ընթացքում ունեցած ճանապարհորդության մասին:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica