close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փող չունեի, մայրս իր թոշակից 15000 դրամ տվեց, որ փոխանցեմ «Այո»-ի դրամահավաքին. Հովհաննես Ազոյան

Հասարակություն

26 Փետրվարի 2020, 00:45
 Փող չունեի, մայրս իր թոշակից 15000 դրամ տվեց, որ փոխանցեմ «Այո»-ի դրամահավաքին. Հովհաննես Ազոյան

Սահմանադրական հանրաքվեում աջակցում եմ իշխող ուժին, որովհետև կարծում եմ, որ սա ժողովրդի իշխանության հաստատման վերջին ակորդն է և հայ հանրությունն անպայման պետք է մասնակցի այս ընտրություններին։ Ըստ Yerkir.am-ի՝ այս մասին  լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հովհաննես Ազոյանը։

Որքան գումար է նվիրաբերել Հովհաննես Ազոյանը «Այո» քարոզչության համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին հարցին ի պատասխան, նա ասել է. «Այսօր այնպես ստացվեց, որ գումար չունեի, լինում են այդպիսի օրեր, մայրս իր թոշակից տրամադրեց, ասաց' փոխանցիր խնդրեմ, և ես փոխանցեցի 15000 դրամ»:

Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ փետրվարի 25-ին Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմի իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվեց 205 մլն 560 հազար դրամ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica