close
Եղանակը Երևանում
4 Ապրիլի 2020
+8°
+12°Ցերեկ
+7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես ուզում եմ հավատալ ՀՀ վարչապետի խոստումներին. Արսեն Բաբայան

Քաղաքական

25 Փետրվարի 2020, 23:09
 Ես ուզում եմ հավատալ ՀՀ վարչապետի խոստումներին. Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշում եմ, որ մի առիթով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե որեւէ քննիչ, եթե կխախտի օրենքը, ապա անմիջապես կենթարկվի պատասխանատվության։

Մի օր լրագրողը ՀՔԾ պետ Սասուն Խարատրյանին հարցրեց, թե ինչո՞ւ եք սահմանափակել Արսեն Բաբայանի տեսակցությունն անչափահաս երեխաների հետ։ ՀՔԾ գլխավոր քննիչ Խաչատրյանը պատասխանեց՝ թյուրիմացություն է եղել։

Երկար ժամանակ է արդեն, որ սպասում եմ, թե երբ է այդ թյուր իմացության (ի՞նչ է դա, եթե ոչ անգրագիտություն) հետեւանքով իմ իրավունքները կոպտորեն խախտած ՀՔԾ քննիչը ենթարկվելու պատասխանատվության։

Ես ուզում եմ հավատալ ՀՀ վարչապետի խոստումներին, քանի որ այսօր մի շատ կարևոր խոստում էլ նա տվեց. ես իմ ձեռքերը կկտրեմ, եթե հանրաքվեի ընթացքում մեկ խախտում թույլ տամ։

Ի դեպ, ՀՔԾ-ն թույլ է տվել մի շարք այլ ու շատ վտանգավոր խախտումներ, որոնք արձանագրվել են դատական ակտերով, իսկ մի մասն էլ հայտնի կդառնա իմ վերաբերյալ հարուցված քրեական գործի դատաքննության ընթացքում։

Թույլ տվեք հավատալ Ձեզ…»:

Կյանքիս էջերից
3 Ապրիլի 2020, 16:54 Կյանքիս էջերից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica