Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են Արցախի կարգավորման հարցը
Քաղաքական

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնեւում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Ըստ Yerkir.am-ի՝ ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ կայքը, հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում, Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում։
Երկու նախարարները քննարկել են արցախյան հակամարտության կարգավորման հարցը։ Բացի այդ քննարկվել են նաեւ երկկողմ հարաբերություններին եւ ռեգիոնալ օրակարգին առնչվող հարցեր։