close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+6°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների օրակարգում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն առաջնային է

Արցախ

25 Փետրվարի 2020, 20:07
 ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների օրակարգում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն առաջնային է

Հայ Դատի մեր կառույցի առաջիկա գործնական նախաձեռնություններից է  լինելու եվրոպական պաշտոնական դիտորդական խմբերի ընդգրկումը Արցախի  համապետական ընտրություններում:

Այս մասին  «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ  Եվրոպայի Հայ Դատի  գրասենյակի հանրային կապերի պատասխանատու,  Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ   Հարութ Շիրինյանը, ով Ստեփանակերտում մասնակցում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին: Նա մանրամասնել է, որ արցախյան առաջիկա համապետական ընտրություններին մտադիր են ընդգրկել     դիտորդական առաքելության խմբեր, որոնք ԵԱՀԿ-ի և Եվրոպական Միության  կողմից  տարբեր երկրներում  նմանօրինակ   գործունեություն են իրականացրել:

«Պիտի գան ու իրենց գնահատականը տան  Արցախում անցկացվող ժողովրդավարական ընտրություններին»- նշել է  Հ. Շիրինյանը:

Նրա խոսքով,  առաջիկայում իրենց   կարևոր ծրագրերից է նաև  տարբեր երկրների քաղաքական գործիչների ընդգրկմամբ Եվրախորհրդարանի պատվիրակության այցի  կազմակերպումն Արցախ: Նպատակը՝ եվրոպացի խորհրդարանականներին Արցախի  ժողովրդավարական  զարգացման ուղղությանն ու  ընթացքին տեղում ծանոթացնելն է: Բացի այդ, Արցախ կժամանեն  եվրոպական հեղինակավոր լրատվամիջոցներից լրագրողներ, որոնց միջոցով եվրոպական  հանրությանը կներկայացվի  արցախյան իրականությունը՝  միաժամանակ իրազեկելով, որ Արցախի պարագայում   ԵԱՀԿ-ն  պաշտոնական դիտորդական առաքելություններ չի նախաձեռնում:

Կարևորելով ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝  միասնական աշխատելաոճ ու նպատակաուղղվածություն ունեցող   կառույցների աշխատանքերի համադրման տեսանկյունից, Հ. Շիրինյանը, հատկանշական է համարել   աշխատանքերը նաև  Արցախում անցկացնելու հանգամանքը:

«Վստահեցնում եմ, որ  մեր գրասենյակների օրակարգային հարցերի  առաջին հորիզոնականում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է: Հատկապես  ուշադիր ենք  այն բոլոր բանաձևերին, որոնք մտնում են Եվրախորհրդի ու  եվրոպական տարբեր երկրների խորհրդարանների  օրակարգ: Հետևում ենք, որպեսզի  դրանց բովանդակության ու բառերի գործածության մեջ չեզոքացվի հակահայկական, հակաարցախյան  բովանդակությամբ շարադրանքը»,-տեղեկացրեց  Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչը՝ հավելելով, որ կառույցի  գործունեության կարևոր բաղադրիչներից է նաև  եվրոպացի դիվանագետների այցելությունների կազմակերպումն  Արցախ: 

Նրա հաղորդմամբ՝ Բելգիայում հաջողվել է ձևավորել Արցախի  2 բարեկամական  խումբ՝  նիդեռլանդախոս ու ֆրանսախոս  հատվածների քաղաքական գործիչների ընդգրկմամբ: Արդեն իսկ արձանագրված հաջողություններով հանդերձ, Հայ դատի եվրոպական կառույցը, ըստ մեր զրուցակցի, վճռական է՝  շարունակելու պայքարը  մինչև Արցախի Հանրապետության անկախության լիիրավ ճանաչում:

«Եվրոպայում շատերին արդեն  հստակ հայտնի է, որ  Թուրքիան  ու Ադրբեջանը դիկտատորական  քաղաքականություն են   որդեգրել:  Դրան հակառակ մենք ներկայացնում ենք  Հայաստանի  և Արցախի     ժողովրդավարական գործընթացները:     Այնպես չէ, որ  դյուրին է հաջողվում: Եվրոպական մի շարք խորհրդարանականներ արդեն առիթներ ունեցել են՝ մերձենալու թուրք-ադրբեջանական դեսպանատների ու պաշտոնյաների հետ: Պայքարն հենց այս դաշտում է»,- ասել  է Հ. Շիրինյանը՝ նշելով, որ  թուրք-ադրբեջանական լոբբինգի վրա ծախսվող նավթադոլարների աճի հակակշիռն իրենց համառ ու հետևողական  պայքարն է՝  հայկական կողմի տեսակետն ու կեցվածքն   առաջ մղելու  համար:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica