close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախի հողի վրա մեր ներկայությունը գոտեպնդող է. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Արցախ

25 Փետրվարի 2020, 19:55
 Արցախի հողի վրա մեր ներկայությունը գոտեպնդող է. Հակոբ Տեր-Խաչատուրյան

Ստեփանակերտում ընթացող ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել 25 երկրների 50 ներկայացուցիչների՝ քննարկելու նախորդ շրջանում կատարված աշխատանքները եւ նախանշելու ապագա ծրագրերը:

«Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը խոսել է խորհրդաժողովի մի բաժինը Արցախում կազմակերպելու խորհրդի ու կարեւորության մասին՝ նշելով, որ ժողովականների ներկայությունը հայրենիքում եւ հատկապես Արցախի հողի վրա գոտեպնդող է՝ նույն եռանդով եւ վճռականությամբ Հայ Դատի գրասենյակների աշխատանքները շարունակելու իմաստով:

«Այսօր մենք այստեղ ենք՝ Արցախի հարցով Թուրքիայի եւ Ադրբեջանի քարոզչական աշխատանքներին հակադարձելու նոր ձեւեր եւ հատուկ միջոցներ որոնելու նպատակով: Մենք չենք կարող մրցել նրանց հետ ֆինանսական առումով, բայց մենք ունենք մեկ այլ մեծ առավելություն՝ արդարության կողմը լինելու առավելությունը: Հանուն արդարության տարվող մեր կամավորական, բայց արհեստավարժ աշխատանքն ուղղված է Արցախի ինքնորոշման իրավունքի հաստատմանն ու Արցախի անկախության ճանաչմանը, ինչն էլ Հայ Դատի գրասենյակների նպատակն է»,- ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica