close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+5°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսագյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը

Մշակույթ

25 Փետրվարի 2020, 17:25
 Լուսագյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը

Լուսագյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռն է, այն 19-րդ դարի առաջին կեսին կառուցել Ալաշկերտից Լուսագյուղ գաղթած Անդրեասյանների և Հովակիմյանների ընտանիքը: Սկզբնապես մատուռը այս տեսքը չի ունեցել, այն եղել է գերդաստանի մեծ տան մի մասը:

Վերակառուցումից հետո այն ունի քառակուսի հորինվածքով տեսք, տանիքի վրա կա գմբեթանման կառույց,  իհարկե դեպի արևելք նայող քրիստոնեական խաչով, որը փաստում է, որ այն քրիստոնեական կառույց է:

Գերդաստանի անդամներից Սիրանուշ Հովհաննիսյանի վկայությամբ Ալաշկերտից տեղափոխվելիս գերդաստանը  իր հետ բերել է Սուրբ Նարեկ կոչվող ավետարանը, որը այլ կերպ գուղում անվանում էին «Ավետարան Նարեկեցի»: Տեղափոխվելուց հետո գերդաստանը ապրել  է գետնափոր տներում: Ըստ Սիրանուշ Հովհաննիսյանի իր հարը` Մացո Անրեասյանը, ուներ չորրորդ դասարանի կրթություն, սակայն այն եզակի մարդկացից էր, որ կարողանում էր վարժ կարդալ  անչափ բարդ հրաշագործ այդ ավետարանը  և երկար տարիներ նա խնամքով պահել է այդ սրբազան մասունքը: Ավետարանը, սակայ, այսօր չկա պատճառը ըստ Սիրանուշ Անդրեասյանի այն է, որ 1950-60-ականներին գիրքը պահելու համար իր հայրը հետապնդումների է ենթարկվել Խորհրդային ուժային կառույցների կողմից: Սկզբում այն պահել են իրենց թոնրատանը հողաթմբի մեջ, հետագայում մեծ դժավարությամբ այն ուղարկել են Մելիք գյուղ` Մացո Անդրեասյանի հորաքրոջ տղայի մոտ, բայց հետագայում, երբ ուժայինների կողմից հետապնդումները դադարեցվել է, ընտանիքի հարազատները հրաժարվել են վերադարձնել սուրբ գիրքը և առ այսօր քրոջ և եղբոր ընտանիքների միջև առկա է մեծ թշնամանք: Այնուամենայնիվ սուրբ գրքի հետ կապված հիշողությունները բավականին ամուր են Անդրեասյանների և Հովակիմյանների հիշողություններում, մասնավորապես բոլորը նշում են գրքի հրաշագործ  ուժի մասին:

Տիկինը հիշեց երկու դեպք, որոնք գալիս են հաստատելու վերոհիշյալ հանգամանքը

Առաջինը գերդաստանից Երվանդ անունով մի երիտասարդի մոտ նկատվել են հոգեկան շեղումներ, որոք գնալով խորացել են: Մացո Անդրեասյանը ամբողջությամբ իր վրա է վերցնում երիտասարդի խնամքը և օրեր շարունակ նրա կողքին ավետարան կարդալով և աղոթելով կարողացել է բուժել երիտասարդին:

Մյուս դեպքը կապված է գերդստանի հարսներից մեկի հետ վերջինս վարակված է եղել մաշկային քոս հիվանսությամբ, բժշկությունը պարզապես անզոր է եղել օրըստօրե զարգացող հիվանդության դեմ պայքարել և դարձյալ օգնության է հասել Սուրբ գիրքը, որի օգնությամբ երիտասարդ հարսը ամբողջությամբ բժշկվել է:

Սիրանուշ Անդրեսյանը նշեց , որ իրենց պապենական տան սալաքարերի տակ պահվում է ևս մեկ փոքրիկ զմռսված ավետարան: Այդ քայլին նրանք գնացել են դարձյալ ուժային կառույցների հետապնդումներից խուսափելու համար, հետագայում, երբ այդ վտանգը վերացել է, փորձել են այն դուրս բերել, բայց Մացո Անդրեասյանի մահվանից հետո ոչ ոք ստույգ տեղը չի իմացել, ուստի որոնումները անարդյունք է անցել:

Ժամանակի ընթացքում գերդաստանի անդամները լքել են պապենական օջախը, վերջինս ժամանակի հետ վերածվել էր ավերակների կույտի, բայց լուսագյուղցիներ համար այն մնացել է գլխավոր սբատեղիներից մեկը, որտեղ նրանք այցելել են տաղավար տոներին, նաև մաշկային հիվանդություններ բժշկելու նպտակով կսամ առհասարակ քրիստոնյա ուխտավորի պարտքը կատարելու համար:

2019 թվականին Արտավազդ և Արկադի Անդրեասյանները, որոք եղբայրների որդիներ են նախաձեռնել են ժամանակակից փոքրիկ այս մատուռի կառուցումը իրենց հին պապենական տան տեղում, մատուռի կառուցման համար բացառապես օգտագործել են հին պապենական տան տարածքից հանված քարերը: Գյուղ բնակիչներից յուրաքանչյուրը կառուցմանը աջակցել է ինչով կարողացել է` շինանյութվ, գումարով կամ ֆիզիկական աջակցությամբ: Նույն տարում այն օծվել է Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանի ձեռամբ` դառնալով Լուսագյուղի գլխավոր ուխտատեղիներից մեկը:

Այս քարը հայտնաբերվել է հիշյալ տարածքից` բավականին մեծ խորության վրա, որի վրայի քանդակները խաչեր են հիշեցնում: Փոքրիկ մատուռը կառուցելիս քարը ոչ մի կերպ չեն կարողցել տեղավորել մատուռի շարվածքներում, ուստի որոշում են կայացրել այն պահել մատուռում:

Ստորև ներկայացնում ենք նկարներ, որոնք ներկայացնում են մատուռը ներս և դրսի հատվածներից:

Ներսում պահվող մասունքների մեծ մասը գերդաստանը իր հետ բերել է դեռևս գաղթի օրերին և այն խնամքով պահել են առ այսօր, ի դեպ այս մասունքների մաքրությամբ իրավունք ունեն զբաղվելու գերդստանի միայն չամուսնացած աղջիկները:

 

Մհեր Համբարձումյան

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի պատմության ուսուցիչ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica