close
Եղանակը Երևանում
12 Հուլիսի 2020
+27°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրացի լրագրողները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա

Քաղաքական

25 Փետրվարի 2020, 16:09
 Վրացի լրագրողները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ վրացի լրագրողները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. 

«Վրացի լրագրողները Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում հարձակվել են ռուսական պատվիրակության վրա: Գնալն անհնար էր: Գոռում էին, հրմշտում՝ փորձելով հասնել նախարարին: Առաջ գնալու համար ստիպված էի մի կողմ տանել այն կանանց, որոնք կորցրել էին իրենց արժանապատվությունը:

Եվ գիտեք՝ ինչ էր հարկավոր: Հնարավոր չէ հավատալ: Միայն մեկ հարց. արդյո՞ք Լավրովը կգա Թբիլիսի: Սա արդեն գիտակցության մթագնում է, այդքան ձեզ կախման մեջ պահել ուրիշ երկրի ներկայացուցչի գալու կամ չգալու հետ կապված: Թշվառ տեսարան էր:

Ես և իմ գործընկերը վնասվածքներ ենք ստացել, բայց շեֆը չի տուժել)

Այնուամենայնիվ, ամենից շատ ցուցադրական էր այն փաստը, որ հենց նրանք, Լավրովին ռուսերեն հարցեր տալով, անգլերեն բղավում էին «don’t touch me» (մի՜ դիպչիր ինձ)»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica