close
Եղանակը Երևանում
3 Ապրիլի 2020
+6°
+15°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Ապր 2020
USD1504.50
GBP1628.41
EUR1551.62
RUB16.43
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արցախը հայկական հող է, ոչ մի ադրբեջանցի անգամ չի էլ հիշատակվել ու եղել այնտեղ». հայ ժողովրդի մեծ բարեկամի գիրքն իրացման խնդիր ունի

Մշակույթ

25 Փետրվարի 2020, 15:51
 «Արցախը հայկական հող է, ոչ մի ադրբեջանցի անգամ չի էլ հիշատակվել ու եղել այնտեղ». հայ ժողովրդի մեծ բարեկամի գիրքն իրացման խնդիր ունի

Անցյալ տարվա մարտի 5-ին Մոսկվայում մահկանացուն կնքեց գրող, կինոդրամատուրգ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Կիմ Բակշին:

Ավելի քան կես դար առաջ այցելելով Հայաստան՝ նա սիրեց մեր երկիրն ու նրա մարդկանց և իրեն նվիրեց հայ մշակույթի ուսումնասիրմանն ու պրոպագանդմանը: Գրեց 7 գիրք՝ նվիրված Հայաստանի պատմությանը, մանրանկարչությանը, ճարտարապետությանը, մշակույթի գործիչներին: Նա նաև «Մատենադարան» ֆիլմաշարքի հեղինակն է: Կիմ Բակշիի վերջին գիրքը՝ «Արցախի հոգևոր գանձերը», լույս է տեսել 2012-ին, իսկ 2015-ին՝ նաև հայերեն թարգմանությունը:  «Արցախը համաշխարհային նշանակության պատմամշակութային վայր է և հայկական հող: Ոչ մի ադրբեջանցի անգամ չի էլ հիշատակվել ու եղել այնտեղ»,- գրքի ստեղծման մասին «Արմենպրես»-ի հետ խոսելիս ասել էր նա:

Yerkir.am-ի հետ զրույցում հրապարակախոս, Կիմ Բակշիի բարեկամ Սուրեն Սարգսյանը հայտնեց, որ գրքի նյութերը հավաքելու համար Արցախի սուղ բյուջեից հատկացվել էր 8 հազար դոլար, իսկ Կիմ Բակշին, չնայած ծանր հիվանդությանն ու վիրահատությանը, ավարտին հասցրեց աշխատանքը: Սակայն հայերեն թարգմանության մի մասը չի իրացվել, ինչը շատ էր տխրեցրել հեղինակին:

Կիմ Բակշիի մահվան տարելիցի կապակցությամբ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, գրող Զորի Բալայանը, Կոմիտասի քառյակի ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, Սոս Սարգսյանի այրին՝ Նելլի Սարգսյանը, որոնց Կիմ Բակշիի հետ կապում էր տարիների բարեկամությունը, նամակով դիմել են մոսկվաբնակ հայ բարերարներ Ռուբեն Վարդանյանին և  Սամվել Կարապետյանին՝ տպաքանակն իրացնելու խնդրանքով: Մնացել է ընդամենը 400 օրինակ:

«Գիրքն արժեքավոր նվեր կլինի հայկական մշակույթով հետաքրքվող մարդկանց համար, ընդ որում՝ «Արցախի հոգևոր գանձերը» այս բարդ քաղաքական իրավիճակում ևս մի ծանրակշիռ փաստարկ է հօգուտ Արցախի հայ մշակութային ժառանգության»,- նշեց Սուրեն Սարգսյանը:

Ի դեպ, Կիմ Բաշկիի աճյունափոշին, նրա կտակի համաձայն, ամփոփվել է Գառնիի կիրճում ու Շուշիում: «Իմ այս նամակով և վերջին ցանկությամբ ես կրկին հաստատում եմ Հայաստանի, Արցախի հանդեպ իմ անդավաճան սերը, որը, կարծում եմ, ապացուցել եմ հայ ժողովրդին հիսուն տարի ծառայելու ընթացքում»,- կտակում գրել էր նա։

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica