close
Եղանակը Երևանում
24 Հոկտեմբերի 2020
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
24 Հոկ 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սա կկրի պարբերական բնույթ. ԱԳ նախարարը հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

Քաղաքական

24 Փետրվարի 2020, 16:28
 Սա կկրի պարբերական բնույթ. ԱԳ նախարարը հանդիպել է Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱԳՆ ղեկավար կազմի հանդիպումը ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, Հայ դատի կենտրոնական խորհրդի ղեկավար Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ. Yerkir.am-ին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից:

Ողջունելով հանձնախմբերի ներկայացուցիչներին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց նման ձևաչափով հանդիպման անցկացումը, որն իր նպաստն է բերում ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկի` համահայկականության արդյունավետ իրականացմանը: Նախարարը նաև համոզմունք հայտնեց, որ նման ձևաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ, կնպաստեն Հայաստանի և սփյուռքահայ կազմակերպությունների համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը:

ԱԳ նախարարը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և գերակայությունները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ Հայաստանի դիրքորոշումը և այդ ուղղություններով ձեռնարկվող քայլերը:

Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց աշխատանքների հիմնական ուղղությունները։

Շուրջ վեց ժամ տևած քննարկումների ընթացքում, մտքերի հանգամանալից փոխանակում տեղի ունեցավ համահայկական օրակարգի՝ արցախյան հիմնահարցի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Սևրի պայմանագրի և Վիլսոնյան իրավարար վճռի 100-ամյակի, Մերձավոր Արևելքում զարգացումների և տարածաշրջանի հայ համայնքների դիմագրաված խնդիրների, և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Հայ Դատի հանձնախմբերի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ Արամ Գալուստյանը և Կիրո Մանոյանը, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի Բրյուսելի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը, Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը, Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի պատասխանատու Արամ Համբարյանը, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Սասուն Ներսիսյանը։

Նման հանդիպումները սկիզբ են առել 1997 թվականից և ունեցել են պարբերական բնույթ՝ ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica