close
Եղանակը Երևանում
8 Ապրիլի 2020
+1°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Ապր 2020
USD1499.37
GBP1614.92
EUR1543.06
RUB16.62
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

էկո-հուղարկավորություն՝ ԱՄՆ-ում

Հասարակություն

23 Փետրվարի 2020, 18:02
 էկո-հուղարկավորություն՝ ԱՄՆ-ում

Ամերիկյան «Recompose» մասնավոր ընկերությունը պատրաստ է տրամադրել էկոլոգիապես մաքուր հուղարկավորության ծառայություն, գրում է BBC- ն:

 

Ընկերությունից հայտնել են, որ փափուկ հյուսվածքը անվտանգ և ամբողջությամբ ոչնչացվում է մոտ մեկ ամսվա ընթացքում: Այնուհետև հանգուցյալի հարազատները կարող են ստացված «հողը» վերցնել հետագա օգտագործման համար:

Նման ծառայությունը կարժենա 5,5 հազար դոլար:

Recompose- ի տնօրենն ու հիմնադիրը Կատրինա Սպեյդն է, ով ԱՄՆ-ում հայտնի դիզայներ, ձեռներեց  է: Նրա խոսքով՝ ընկերությունն ընդառաջ է գնացել շատ մարդկանց, ովքեր մտահոգված են կլիմայի փոփոխությամբ: Սպեյդը պնդում է, որ ծառայության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է:

«Մինչ օրս մեր ընկերությանը բաժանորդագրվել է 15 հազար մարդ: Նահանգում մեր գործունեությունը թույլատրող օրենքը երկու կուսակցության կողմից աջակցություն է ստացել՝ թույլ տալով, որ այն առաջին անգամից ընդունվի: Ծրագիրն այդքան արագ առաջընթաց է ապրել՝ պայմանավորված կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումների հրատապությամբ և այն գիտակցմամբ, որ մենք պետք է ամեն ինչ շտկենք», – ասել է էկո-հուղարկավորության ընկերության հիմնադիրը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica