close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ

Հասարակություն

23 Փետրվարի 2020, 13:32
 Թափառող ոչ մի շուն էֆթանազիայի չի ենթարկվել․ «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից ավելի քան 30 շուն տարվել են «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ և հետազոտվել մասնագետների կողմից։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։

«Վերջին օրերին «Թափառող Կենդանիների Վնասազերծման Կենտրոն» ՀՈԱԿ-ը աշխատել է արտակարգ ռեժիմով՝ ելնելով քաղաքացիների՝ մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների ահազանգերի շատ մեծ քանակից:

Համաձայն ստացվող տեղեկատվության՝ վերոնշյալ համայնքում թափառող շները ագրեսիվ վարքագիծ են ցուցաբերել՝ հարձակվելով և վնասելով բնակիչներին, հատկապես երեխաներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ավելի քան 30 շուն նշված համայնքից բերվել են և հետազոտվել մասնագետների կողմից։ Հետազոտությունների արդյունքում կենդանիների մոտ կատաղություն հիվանդություն չի հայտնաբերվել: Ստուգումների ավարտից հետո կենդանիների որոշ մասը վերադարձվել է նույն տարածք, իսկ դպրոցների և մանկապարտեզների կից տարածքներից հավաքված շները տեղափոխվել են այլ տարածքներ՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով: Բերված կենդանիներից 6 շուն իրենց չափերով խոշոր լինելու պատճառով, տրվել են անհատ խնամողների ՝ սեփական տարածքում պահելու /փողոցում չհայտնվելու պայմանով/, շան և հասարակության անվտանգությունը ապահովելու նպատակով։

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում ենք, որ տվյալ տարածքից բերված ոչ մի կենդանի էֆթանազիայի չի ենթարկվել ( չի քնեցվել)։

Բացի այդ, ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ մեր նպատակը կենդանիներին էֆթանազիայի միջոցով վերացնելը չէ, այլ Երևան քաղաքում ստերջացման և հակահամաճարակային միջոցառումների իրականացման միջոցով կենդանիների գլխաքանակի կարգավորումն է, որը ԹԿՎԿ ՀՈԱԿ-ը իր մեկ տարվա գործունեության ընթացքում իրականացրել է և որի վառ ապացույցն է մինչև այսօր ստերջացված և կատաղության դեմ պատվաստված մոտ 3000 կենդանիների առկայությունը Երևանի փողոցներում:

Ինչ վերաբերում է խոսակցություններին կլինիկայում տիրող հակասանիտարական պայմանների վերաբերյալ, դա իրականությանը չի համապատասխանում: Ճիշտ է պայմանները իդեալական չեն, քանի որ տարածքը ժամանակավորապես է տրամադրվել ՀՈԱԿ-ին ՀՀ Ագրարային համալսարանի կողմից, որը նախկին կառավարության շնորհիվ բազմաթիվ նմանատիպ հաստատությունների նման գտնվում է չվերանորոգված և անխնամ վիճակում, չնայած որ հնարավորինս պահպանված են վիրահատությունների իրականացման նվազագույն պայմանները: ՀՈԱԿ-ի, նման պայմաններում գործունեության որոշումը, կայացվել է հաշվի առնելով նշված խնդրի հրատապությունը և դա ոչ մի կերպ չի անդրադարձել մեր մասնագետների կատարած վիրահատությունների վրա, ինչի ապացույցն են կենդանիների մոտ հետվիրահատական խնդիրների բացակայությունը:

Ամփոփելով, ցանկանում ենք տեղեկացնել, որ շուտով պատրաստ կլինի քաղաքապետարանի կողմից կառուցվող կլինիկան, որն իր պայմաններով և հագեցվածությամբ կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կլինի միակը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica