close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ողջունեց Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչնալու Սուրիոյ Խորհրդարանի Քայլը

Քաղաքական

23 Փետրվարի 2020, 11:09
 ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Ողջունեց Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչնալու Սուրիոյ Խորհրդարանի Քայլը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը 13 փետրուարին լիբանանեան լրատուամիջոցներուն հաղորդագրութիւն մը յղելով ողջունեց Սուրիոյ խորհրդարանին կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող բանաձեւի միաձայնութեամբ որդեգրումը:

արմինը իր գնահատանքը յայտնեց Սուրիոյ խորհրդարանին կողմէ Հայոց ցեղասպանութիւնը դատապարտող ու ճանչցող, այդ պատմական փաստը ժխտելու որեւէ փորձ դատապարտող եւ 20-րդ դարու առաջին ցեղասպանութեան համար Թուրքիան պատասխանատու նկատող բանաձեւի որդեգրումը:

Հայ դատի մարմինը նշեց, որ այս բանաձեւի որդեգրումը արդարութեան եւ իրաւունքի յաղթանակն է` յիշեցնելով, որ սուրիական հողերը այն վայրերէն են, ուր օսմանեան պետութեան կողմէ գործադրուեցաւ ցեղասպանութեան ոճիրը:

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ընդգծեց, որ, այսպիսով Սուրիան դարձաւ Լիբանանէն ետք երկրորդ արաբական երկիրը, որ կը ճանչնայ Հայոց ցեղասպանութիւնը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica