close
Եղանակը Երևանում
5 Ապրիլի 2020
+2°
+16°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
5 Ապր 2020
USD1502.97
GBP1618.25
EUR1543.86
RUB16.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները

Տարածաշրջան

23 Փետրվարի 2020, 10:29
 Իրանի մի շարք նահանգներում կորոնավիրուսի պատճառով փակվել են բոլոր ուսումնական հաստատությունները

Իրանի մի շարք շրջաններում, որտեղ կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել, փակվել են ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ բոլորը Կում նահանգում: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ իշխանությունների այս որոշումը կոչված է թույլ չտալու հիվանդության տարածումը:

 

Կում նահանգի իշխանությունները, որտեղ արձանագրվել են վիրուսով վարակման առաջին և ամենամեծ թվով դեպքերը, որոշել են, որ բոլոր դպրոցներն ու համալսարանները կփակվեն երկու օրով՝ կիրակի և երկուշաբթի:

Մեկ շաբաթով դասընթացները հետաձգելու որոշում է կայացվել Մարքազի կենտրոնական նահանգում, որտեղ գտնվում է Արաք քաղաքը, որտեղ նույնպես տարածվում է կորոնավիրուսը:

Իրանական հեռուստաընկերությունը հայտնել է նաև Գիլյան քաղաքում մինչև չորեքշաբթի դպրոցների փակման մասին: Երկու օրով ուսումնական հաստատությունները փակվել են նաև Գոլեսթան նահանգում:

Իրանի մշակույթի նախարարությունը հայտարարել է երկրի ողջ տարածքում մինչև փետրվարի 28-ը նախատեսված մշակութային միջոցառումների չեղարկման մասին:

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 28 մարդ, որոնցից հինգը մահացել են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica