close
Եղանակը Երևանում
1 Ապրիլի 2020
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Ապր 2020
USD1504.47
GBP1622.36
EUR1553.45
RUB16.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փնտրվում է «բովանդակություն». Արմեն Աշոտյանը՝ ՀՀ վարչապետի այսօրվա ելույթի մասին

Քաղաքական

22 Փետրվարի 2020, 16:38
 Փնտրվում է «բովանդակություն». Արմեն Աշոտյանը՝ ՀՀ վարչապետի այսօրվա ելույթի մասին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փնտրվում է «բովանդակություն»

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթից «պարզվում» է, որ՝

1. Արցախի հարցով իբր այլեւս կա նոր բանակցային բովանդակություն, որը բանաձեւած է Մյունխենում։

2. Այդ «բովանդակությունը» իբր ավելի հայանպաստ է։

3. Այդ «բովանդակությունն» իբր ավելի կոնստրուկտիվ է։

Հիմա հարցերս՝

1. Ո՞րն է այդ բովանդակությունը (իրականը, ստատուսներից եւ վատ անգլերենով ձեւակերպումներից անդին)։

2. Ո՞նց է Փաշինյանի անձնական կարծիքը դառնալու Մինսկի խմբի աշխատանքի նոր բովանդակություն։

3. Ինչպե՞ս է այդ նոր «բովանդակությունը» ձեւակերպվելու միջազգային զեկույցներում, բանաձեւերում։

4. Ի՞նչ խմբագրությամբ են Հայաստանի պատվիրակությունները եւ ԱԳՆ-ն առաջ մղելու Արցախին վերաբերող ձեւակերպումները միջազգային ասպարեզում։

Աչքս տեսնի այս չորս հարցերի պատասխանները: Մնացածը՝ քամի է»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica